Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարելավվում են մարզի որոշ դպրոցների ջեռուցման համակարգերը

05.01.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ իրականցվում են լոկալ ջեռուցման համակարգի արդիականացման աշխատանքներ:

Մասնավորապես մարզի Լուսակունքի, Թթուջրի, Լիճքի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցներում, դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, կաթսայատներում կատարվում են ջեռուցման համակարգի վերանորոգման և բարելավման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք են բերվել ջեռուցման համար անհրաժեշտ մի շարք սարքավորումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:36:07