Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

28.12.2021

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկեց ուսումնական հաստատություններում սովորողներին մինչև ուսումնական տարվա ավարտը տարկետում տալու հարցը, որի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն:
Քննարկվեց նաև 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր, նշվեց, որ այն ընթանում է զորակոչային պլանի համաձայն:
Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաև զորակոչի աշխատանքներում ընդգրկված կազմակերպությունների միջև առկա համագործակցությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05