Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային քննարկում «Սևան» ազգային պարկում

27.12.2021

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է «Սևան» ազգային պարկ:
Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը:
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում ձկնորսության արգելքին և վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը:
Այնուհետև նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ու «Սևան» ազգային պարկի տեսուչները ներկա են գտնվել լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին:
Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է:
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05