Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նոր համակարգիչներ Գավառի մանկատանը

28.12.2021

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Գավառի մանկատուն, ծանոթացավ պայմաններին և երեխաների համար ստեղծված հնարավորություններին, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ մանկատունը ունի համակարգիչների կարիք՝ սաներին անհրաժեշտ կրթություն տալու համար։

Դեկտեմբերի 27-ին մարզպետը հերթական անգամ այցելեց մանկատան երեխաներին, նրանց հետ զրուցեց ամանորյա ծրագրերի ու միջոցառումների մասին և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանի կողմից մանկատանը նվիրեց երեք համակարգիչ:

Կարեն Սարգսյանը տեղում տնօրինության հետ զրուցեց նաև մանկատան ջեռուցման համակարգի բարելավման մասին, նշելով, որ առաջիկայում, քայլեր կձեռնարկվեն, խնդրի կարգավորման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05