Նորություններ

Անցկացվեց զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 06.07.2020
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվեցին և հաստատվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովին Վարդենիսի համայնքապետարանի կողմից ներկայացրած՝ Վարդենիսի «երկրորդ աշխարհամարտի զոհվածների հուշարձանի պուրակում ուղեգոտիների եվ սպասարկման հարթակի, հարակից խաղաղության հրապարակում 8 հատ քարե լուսասյուների կառուցում» և Ճամբարակի համայնքապետարանի կողմից ներկայացրած «Ճամբարակ քաղաքի կենտրոնական գերեզմանատան ցանկապատի վերանորոգում և տարածքի բարեկարգում » ծրագրերը: Ներկայացված ծրագրերի մասին խոսեցին Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչները, կարևորելով համայնքներում դրանց իրականացումը, միաժամանակ հավաստիացրեցին, որ այդ ծրագրերը կսկսվեն և կավարտվեն ըստ փաթեթում ներկայացված ժամկետների: Նիստի ավարտին հանձնաժողովը որոշում կայացրեց թուլատրել Վարդենիս և Ճամբարակ համայնքներին իրականացնելու ներկայացրած ծրագրերը :

Գավառ քաղաքի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց 03.07.2020
Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 5200 մետր երկարությամբ: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով: «Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս: Ծրագրի շահառու կլինեն մոտ 1300 տնտեսություն՝ 4500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից ,,,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ 03.07.2020
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը...

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին, եւ առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին: Ապա Արսեն Թորոսյանը եւ Գնել Սանոսյանը դիտարկեցին ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցման համար նախատեսված տարածքը: Այցի ավարտին նախարարը եւ մարզպետը կիսվեցին իրենց տպավորություններով: «Արդեն գրեթե պատրաստ է 50 մահճակալանոց բաժանմունքը, որը կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկական միջոցներով և անհրաժեշտ պայմաններով; ու տեխնիկական միջոցներով: Բաժանմունքի ստեղծման հարցը ժամանակին առաջ քաշվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից

Մեկնարկում է Ծովինարի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգման երկրոդ փուլը 03.07.2020
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կշարունակվի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգումը, որը մեկնարկել էր նախորդ տարվանից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն 707 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 268 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 438 հազարը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն ամփոփման փուլում է, իսկ շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 696 հազար դրամ: «Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման մեկնարկը տրվել է նախորդ տարի, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շուրջ 18 միլիոն դրամի ներդրմամբ ամբողջությամբ հիմնանորոգվեց տանիքը: Այս տարի նախատեսված է գրադարանի եւ եւս մի քանի սենյակների հիմնանորոգում եւ շենքի արտաքին պատերի հարդարում:Մշակույթի կենտրոնն ունի շուրջ 1600 քառակուսի մետր մակերես, որն ամբողջովին հիմնանորոգելու համար մեծ միջոցներ են հարկավոր: Կփորձենք մի քանի փուլերով ավարտել մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը 02.07.2020
Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը: Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը եւ կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: «Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված է: