Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.12.2024

Դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գույքի իրացումից տեղական բյուջե մուտք եղած գումարների ընդհանուր արդյունքների ամփոփ տեղեկատվության ներկայացման, սուբվենցիոն ու այլ գերատեսչությունների և հիմնադրամների պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի, ճանապարհների ձմեռային սպասարկման, դպրոցների լաբորատորիաների վերանորոգման ու տեխնիկական վերազինման գործընթացի, բնակավայրերում թափառող կենդանիների խնդրի կարգավորման նպատակով նոր ծրագրի ներդրման հետ կապված հարցեր։ Խոսվեց նաև մարզի համայնքներում անցկացված վարչական վերահսկողության արդյունքների, Մարտունի-Վարդենիկ մարզային նշանակության ճանապարհի Զոլաքար ու Աստղաձոր բնակավայրերի հատվածներում առաջացած փլվածքի վերականգման, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բժշկական կենտրոնների ու Ճամբարակի առողջության կենտրոնի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրի ընթացքի, ապօրինի հանքօգտագործման դեպքերի բացահայտման ու կանխման հետ կապված հարցերի մասին։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 13.12.2024

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով' 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրից կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։․․․

Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են

Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են 13.12.2024

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերից սկսած Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտի բարձրությունը Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 5-8, Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում՝ 1-2, իսկ Վարդենյաց լեռնանցքի բարձրադիր հատվածներում ՝ շուրջ 20 սանտիմետր։ Մարզի բոլոր տարածաշրջաններում սպասարկող կազմակերպությունները անմիջապես սկսել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Դեկտեմբերի 13-ի ժամը 9։00-ի դրությամբ մարզում փակ ավտոճանապարհներ չկան, Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։ Մարզում ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է  մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը 13.12.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը: Օրակարգում ընդգրկվել են մի շարք հարցեր: Նախ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են այս տարվա ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ: Օրակարգային վերջին հարցով քննարկվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։...

ՀՀ կառավարությունը 880 միլիոն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 880 միլիոն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրերի համար 12.12.2024

Հ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացրել 880 միլիոն 155,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ավարտված կամ ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն 9 ծրագրերի համար։ Այդ թվում՝ 37 միլիոն 046,9 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Բաղրամյան 13, Տ. Մեծի 30, Տ. Մեծի 4, Տ. Մեծի 8 և Գ. Նժդեհի 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար /Բաղրամյան 13, Տ.Մեծի 30 և Տ.Մեծի 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ/։ Այս ծրագրից օգտվելու է շուրջ 320 քաղաքացի։ 41 միլիոն 196,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Վարդենիկ բնակավայրում Արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցում» ծրագրի համար։․․․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.12.2024

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։ 2024 թվականի դեկտեմբերի 12-ից 13-ը նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը Գեղարքունիքի մարզում։ 12.12.2024թ. ժամը 12։00-ից մինչև 17։00 ծառայությունները կմատուցվեն Վարդենիս համայնքում․ 13.12.2024թ. ժամը 11։00-ից մինչև 15։00 ծառայությունները կմատուցվեն Ճամբարակ համայնքում։ Նշված համայնքներում մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝ անձնագրերի փոխանակման նպատակով դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12