Նորություններ
Հերթական քննարկումը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում
15.05.2026
Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմում անցկացրեց աշխատանքային հանդիպում, որը վերաբերում էր Սևանավանք վանական համալիրի տարածքում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը։
Հանդիպմանը հրավիրված էին Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը, ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Աղասի Խաչատրյանը, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, «Սևան» Ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի պատասխանատուներ, «Պրոֆեսիոնալ Զբոսավարների» Հայկական ասոցիացիայի վարչության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սևանավանքի տարածքում արձանագրված մի քանի խնդիրներ, որոնց կարգավորման վերաբերյալ որոշվեց ստեղծել հանձնախումբ՝ իրավիճակին ծանոթանալու և հետագա լուծում տալու նպատակով։










