Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

14.05.2026


ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2600 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 25-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:
Օլիմպիադայի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը, շախմատ մարզաձևը նպատակաուղղելու սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, ինչպես նաև ի հայտ բերել շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:
ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվեցվել է 2026 թվականի մայիսի 13-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի Հ․ 4, Ճամբարակի Հ․ 2, Վարդենիսի Հ․ 2, Սևանի Հ․ 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:
Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականներ: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ: Այն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև, որի ընթացքում խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրոդ տեղը գրավել է Գավառի Ավ․ Իսահակյանի անվան Հ․ 4 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արև Արզաքանցյան), իսկ երրորդ տեղը` Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան Հ. 2 հիմնական դպրոց թիմը (մարզիչ՝ Սիմոն Սիմոնյան)։
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 16:32:16