Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2026 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

14.05.2026


2026 թվականի մայիսի 13-ին Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում կազմակերպվել և անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։
Մրցումներն անցկացվել են թիմային մրցակարգով։ Թիմի կազմում ընդգրկվել են նույն դպրոցի 7 աշակերտներ, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա:
Մրցապայքարն ավարտված է համարվել, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարել են 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվել է:
Մարզային փուլին մասնակցության հայտ են ներկայացրել մարզի 53 դպրոցական թիմեր, նախորդ տարվա 39-ի փոխարեն։ Թիմերի մեծ մասը կարողացել են ավարտել մրցապայքարը, ինչի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերին և դրանց անդամներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր:
Մարզային փուլի հաղթող ճանաչված Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 29-30-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարահատվածի և անտառային արահետների 5 կիլոմետրանոց հատվածում։
Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովել են Մարտունու համայնքային ոստիկանության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Մարտունու շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 16:32:16