Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության հերթական նիստում

ՀՀ կառավարության հերթական նիստում 18.06.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 64 միլիոն 265.0 հազար դրամ՝ երեք բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով։ Այդ թվում․ 5 միլիոն 888.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի տան վերանորոգման համար։ 58 միլիոն 376.2 հազր դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար և Զոլաքար բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման համար։

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի կաթի արժեքը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի կաթի արժեքը 18.06.2026

Հունիսի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հանդիպեց մարզի գյուղատնտեսության և անասնապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Նախարարի տեղակալը խոսեց ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մասին, մասնավորապես անդրադառնալով անասնապահության, կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառման իրականացմանը։ Ինչպես ներկայացվեց, ֆերմերային կամ գյուղացիական տնտեսություններում կենդանիների գլխաքանակը ավելացնելու նպատակով, կառավարությունը ամեն գլուխ կովի համար նախատեսել է տրամադրել 15.000-ական դրամ ։ Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ)։․․․

 Գավառի բկ-ում կայացել է Ավետիք Բուռնազյանի  անվան հուշատախտակի բացման արարողությունը

Գավառի բկ-ում կայացել է Ավետիք Բուռնազյանի անվան հուշատախտակի բացման արարողությունը 17.06.2026

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ միասին Գավառի բժշկական կենտրոնում մասնակցել են ծնունդով Նոր Բայազետցի, բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Ավետիք Իգնատի Բուռնազյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի բժշկական կետրոնի համատեղ ջանքերով։ Բացման արարողությունն ուղեկցվել է Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնության խոսքով, հուշատախտակի բացումը կատարել են Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանն ու Ավետիք Բուռնազյանի ազգակից Վարդան Բուռնազյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 17.06.2026

ՆԳՆ սպասարկման գրասենյակը շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 18-ին ժամը 10։00-16:00 ծառայություն կմատուցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Զարգացման օրակարգը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Զարգացման օրակարգը՝ մշտական ուշադրության կենտրոնում 15.06.2026

Կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվեցին մարզի զարգացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ ենթակառուցվածքային ծրագրերից և կրթությունից մինչև առողջապահություն, գյուղատնտեսություն և համայնքային զարգացում։ Ամփոփվեցին կատարված աշխատանքները, նախանշվեցին առաջիկա անելիքները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Ամենօրյա հետևողական աշխատանքով շարունակում ենք ձևավորել ավելի զարգացած և հարմարավետ Գեղարքունիք։

Մարտունու տրանսպորտային ցանցը՝ զարգացման փուլում

Մարտունու տրանսպորտային ցանցը՝ զարգացման փուլում 15.06.2026

«Մարտունու համայնքային տրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի ֆինանսավորմամբ մեկնարկել է նոր տրանսպորտային միջոցների մատակարարումը՝ Մարտունու տարածաշրջանի միասնական երթուղային ցանցի ձևավորման շրջանակում, որի արդյունքում արդեն ձեռք են բերվել 6 «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ՝ 90 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ինչպես նաև նախատեսվում է ներկրել ևս 13 JAC տիպի միկրոավտոբուս՝ 299 մլն ՀՀ դրամ արժեքով, իսկ ավտոպարկի համալրումը կավարտվի հուլիս ամսվա վերջին, որից հետո կմեկնարկեն կանոնավոր ուղևորափոխադրումները՝ Մարտունի-Երևան, Մարտունի-Վեդի և Մարտունի համայնքի բնակավայրեր երթուղիներով։ Համայնքային տրանսպորտի զարգացումը՝ ավելի հարմարավետ և հասանելի ծառայությունների համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-23 17:26:58