Նորություններ
Գավառի բկ-ում կայացել է Ավետիք Բուռնազյանի անվան հուշատախտակի բացման արարողությունը
17.06.2026
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ միասին Գավառի բժշկական կենտրոնում մասնակցել են ծնունդով Նոր Բայազետցի, բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Ավետիք Իգնատի Բուռնազյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի բժշկական կետրոնի համատեղ ջանքերով։
Բացման արարողությունն ուղեկցվել է Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնության խոսքով, հուշատախտակի բացումը կատարել են Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանն ու Ավետիք Բուռնազյանի ազգակից Վարդան Բուռնազյանը։
Բացման արարողությանը ներկա են եղել նաև հանրապետության բուժհաստատությունների, մարզային ու համայնքային իշխանությունների, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և բուժաշխատողներ։
#Գավառիհամայնքապետարան






