Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Նոր ուսումնական տարվա առթիվ 01.09.2025
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և կրթության ոլորտի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ը մեզ համար պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն նոր ճանապարհի սկիզբ է՝ լեցուն սպասումներով, պատասխանատվությամբ և ամենակարևորը՝ հավատով կրթության ուժի նկատմամբ։ Այս օրը հատկապես հիշարժան է այն փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բացահայտումների և փորձառությունների մեծ սպասումով։ Ցանկանում եմ, որ այս նոր ճանապարհը բոլորի համար լինի լիարժեք՝ ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև փորձով ու ինքնաճանաչմամբ։ Կրթությունը պարզապես տեղեկատվություն չէ. այն արժեհամակարգ է, մտածողություն, և ապրելակերպ։ Թող այն դառնա ձեր ամենօրյա ուղեկիցը՝ ձևավորելով ինքնաբավ, պատասխանատու և պետության հանդեպ պարտաճանաչ քաղաքացի։ Հարգելի՛ մանկավարժներ, Ձեր նվիրումը կրթության հանդեպ անգնահատելի է։ Ձեր ամենօրյա սրտացավ աշխատանքն ու մասնագիտական պատասխանատվությունը տալիս են այն ամուր հիմքերը, որոնց վրա կառուցվում է մեր վաղվա օրը։ Շնորհակալ եմ ձեր հետևողականության, համբերության և ազնիվ աշխատանքի համար։ Թող 2025–2026 ուսումնական տարին լինի խաղաղ, բովանդակալից և արգասաբեր։ Թող այս տարում ավելի շատ հարցեր առաջանան, քան պատրաստի պատասխաններ, քանզի հենց հարցեր ձևակերպելու ունակությունն է կրթության իսկական արժեքը։ Շնորհավոր Գիտելիքի օր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթակական աշխատանքային խորհրդակցությունը 01.09.2025
Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Մարզպետը նախ շնորհավորեց սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ, այնուհետև հանձնարարեց վերահսկողության և ուշադրության կենտրոնում պահել վերանորոգվող դպրոցների աշխատանքները՝ ապահովելու շահագործման հանձնման սահմանված ժամկետների պահպանումը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի համար կարևոր մի շարք հարցեր՝ մասնավորապես՝ Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2024-2025թթ․ սուբվենցիոն ծրագրերի ընթացքը Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը Մարզի բուժամբուլատորիաների հատկացված հողատարածքները պետությանը հանձնելու գործընթացքը Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի բացման նախապատրաստական աշխատանքները։ Բացի այդ, անդրադարձ կատարվեց՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագծի մաքրման կայանի կառուցմանը․․․

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնվել է 134 երեխա 01.09.2025
2025 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 134 երեխա, որից 76-ը՝ տղա, 58-ը՝ աղջիկ: 134 երեխաներից 34-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 63-ը՝ Մարտունու ծննդատանը, 27-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 10-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում օգոստոս ամսին ծնունդ չի գրանցվել։
Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին 2013 թվականից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպվում և անցկացվում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնը։ Այս տարի այն անցկացվել է օգոստոսի 31-ին, որին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, մարզի կրթամշակութային և արվեստի ոլորտների ներկայացուցիչների և շնորհալիների մասնակցությամբ։ Ի թիվս տարբեր մարզերի տաղավարների՝ Գեղարքունիքի մարզի տաղավարներում ցուցադրվել են թանգարանային նմուշներ, կարպետներ, գորգեր, պաստառներ, մարզի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներ՝ կերպարվեստի, գեղանկարչության, գոբելենի, մաքրամեի, ասեղնագործության, բատիկայի, ուլունքագործության, փայտագործության ոլորտներից, մարզի տարբեր տարածաշրջաններին բնորոշ խոհանոցային ուտեստներ ու ճաշատեսակներ, մարզում արտադրված տարբեր մթերքներ, ըմպելիքներ։․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելեց Բերդկունք գյուղ՝ մշտադիտարկելու կառուցման փուլում գտնվող մանկապարտեզի աշխատանքները։ Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։ Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 451,7 միլիոն ՀՀ դրամ, որից 75%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ 25%-ը՝ Գավառի համայնքապետարանը։ Շենքը լինելու է երկհարկանի՝ նկուղային հարկով, 1100 քմ մակերեսով։ Մանկապարտեզը նախատեսված է 90 սանի համար՝ 3 խմբով։ Շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի ապրիլին։ Այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացված են 86 տոկոսով։ Ավարտը նախատեսվում է նոյեմբերի 15-ին։ Մարզպետը կարևորել է աշխատանքների որակն ու ժամկետների պահպանումը՝ շեշտելով, որ այս կառույցը մեծապես կնպաստի երկու գյուղերի երեխաների կրթության և զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացնել 340 միլիոն 996,1 հազար դրամ՝ շենքի և ճանապարհների հիմնանորոգման, ջրահավաք ավազանի և խորքային հորի կառուցման աշխատանքների իրականացման համար։ Այդ թվում․ 5 միլիոն 341,5 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման ու 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգում /թիվ 3 մանկապարտեզ-լրացուցիչ/ ծրագրի համար․ 141 միլիոն 341,0 հազար դրամ՝ Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Գեղարքունիք բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում /Գավառ քաղաքում (Դեմիրճյան փողոց), Հացառատ և Արծվաքար թաղամասերում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան (Անդրանիկի փողոց), Հայրավանք, Ծովազարդ և Լճափ բնակավայրերում / ծրագրի համար․․․․


