Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակն այս տարի իր շուրջը համախմբեց 3450 հանդիսատեսի

21.04.2026


ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մարզում հայտարարված թատերական երկամսյակի եզրափակիչ՝ 8-րդ ներկայացումը բեմադրվեց ապրիլի 21-ին, Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Այս անգամ փոքրիկ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ` դիտելու Աշտարակի դրամատիկական թատրոնի կողմից բեմադրված «Բարոն Մյունհաուզեն» մանկական դրաման։ Բեմադրությունը՝ Միշա Հակոբյանի։
Արդեն 4-րդ տարին է, ինչ մարզում կյանքի է կոչվում «Թատերական երկամսյակ» ծրագիրը, որի ընթացքում ավագ և կրտսեր տարիքի հանդիսատեսը հնարավորություն է ունենում` դիտելու մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի թատերական խմբերի լավագույն ներկայացումներից։
Գեղարքունիքի մարզպետի այս նախաձեռնության նպատակն է` մեծացնել մարզում թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը և նոր բովանդակություն հաղորդել մարզի մշակութային կյանքին։
Յուրաքանչյուր տարի թատերական երկամսյակին մասնակցում է ավելի քան 3000 հանդիսատես՝ Գեղարքունիքի մարզի կրթամշակութային, առողջապահական հաստատություններից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ուժային կառույցներից, այլ կազմակերպություններից՝ ուսանողներ, երիտասարդներ անհատ քաղաքացիներ, ովքեր մեծ սիրով և հետաքրքրությամբ են այցելում թատրոն, հեռանում գոհունակությամբ և մեծ տպավորությամբ։ Այս տարի ներկայացումները դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրվածների թիվը հասավ 3450-ի։
Ավանդույթի համաձայն թատերական երկամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի կողմից առանձնահատուկ ուշադրության են արժանանում Ղարաբաղյան պատերազմներում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամներն ու հարազատները, ովքեր մարզպետի աշխատակազմի կողմից հատուկ հրավերով այցելում են թատրոն։
Գեղարքունիքի մարզում անցկացված «Թատերական երկամսյակ» նախաձեռնությանը լավագույն մասնակցության համար մարզ այցելած բոլոր թատերական խմբերը խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-21 18:27:07