Նորություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում
22.04.2026
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-16:00 ծառայություն կմատուցվի․
ժամը 10։00-16:00,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Ապրիլի 23-ին շրջիկ սպասարկման գրասենյակը կլինի նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ապրիլի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
ՀՀ ՆԳ նախարարություն


