Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Մայիսյան հաղթանակների  առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Մայիսյան հաղթանակների առթիվ 08.05.2018

Հարգելի հայրենակիցներ: Այսօր պատմական այնպիսի հաղթանակների օր է, որոնք մեր հայրենիքին եւ ժողովրդին պարգեւել են խաղաղություն, անվտանգ ապրելու, արարելու եւ զարգանալու հնարավորություն: Մեր պապերի քաջության, անսասան կամքի շնորհիվ էր, որ 1945 թվականի մայիսի 9-ին պարտվեց մահաբեր ֆաշիզմը, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին հաղթանակը կերտած հերոսների սերունդները նույն սխրանքը կրկնեցին գոյամարտի ելած Արցախում՝ ազատագրելով Շուշին: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Մեծ հայրենականի մասնակից բոլոր քաջորդիների եւ արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի առաջ, նաեւ երախտագիտություն հայտնում Հայոց բանակի բոլոր սպաներին ու զինվորներին, որոնք շարունակում են իրենց պապերի ու հայրերի փառքի ճամփան՝ անառիկ պահելով Հայաստանի եւ Արցախի սահմանները: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ...

Հաշվետվություն   ՀՀ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ /առաջին եռամսյակ/

Հաշվետվություն ՀՀ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ /առաջին եռամսյակ/ 07.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրային որոշման N 3 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագիրը: Ծրագրի նպատակներն են. 1) համախմբել 2018 թվականի ընթացքում մարզում նախատեսվող բոլոր միջոցառումները՝ մարզի ռազմավարական նպատակների...

Անհրաժեշտ է պահպանել   սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները

Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 03.05.2018

Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ եկամուտները ուղղվելու են համայնքների՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների լուծմանը և հետևաբար` նաև համայնքների բնակիչներին համապատասխան ծառայություններ մատուցելուն:

Գեղարքունիքի  մարզում կիրականացվի ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը

Գեղարքունիքի մարզում կիրականացվի ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը 27.04.2018

Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց մարզի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպումը նախաձեռնել Էր ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,, հասարակական կազմակերպությունը: Նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզային համակարգող Լիաննա Մակվեցյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,, հասարակական կազմակերպությունը մարզի տարածքում գործող վեց ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ նախատեսում է մարզում իրականացնել ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը, որը նպատակ ունի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների...

Հարգանքի տուրք՝  Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին 24.04.2018

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում հազարավոր մարդիկ ծաղկեդրումով, մոմավառությամբ ու աղոթքով հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ.-ին իրականացված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Մասնավորապես, Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, քաղաքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյա ...

  Սպորտլանդիայի հանրապետական փուլին կմասնակցեն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմերը

Սպորտլանդիայի հանրապետական փուլին կմասնակցեն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմերը 18.04.2018

2018 թվականի փետրվար -ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվել են > մարզական միջոցառման ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերի մրցումները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներով` սպորտլանդիայի ներդպրոցական փուլին մասնակցել են 1-3 դասարանների 7221 և 4-7-րդ դասարանների 8660 աշակերտներ: Տարածքային փուլում հաղթող ճանաչված և 1-ին, 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը մասնակցել են մրցումների մարզային փուլին: Այն անցկացվել է 2018 թվականի ապրիլի 10-ին և 17-ին՝ Գավառ քաղաքի Հովհ. Թումանյանի անված թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ 10 հոգուց բաղկացած թիմերն իրենց ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 09:57:03