Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի և Սևան քաղաքներում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ

14.05.2019

Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից քննարկվեց ապա հաստատվեց Մարտունի քաղաքի «Մարտունի քաղաքի գերեզմանոցների տարածքների բարեկարգում և երկաթյա ճաղավանդակների ներկում, մոտ 2000 մետր» ծրագիրը: Հաստատվեցին նաև Սևան քաղաքի «Մայթի (քայլուղու) բարեկարգում» և «Անցուղու նորոգում և բարեկարգում» ծրագրերը: Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի տեղեկացմամբ յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Երկու քաղաքներում շինարարական աշխատանքները կմեկնարկեն և կավարտվեն 2019 թվականի մայիս – օգոստոս ամիսների ընթացքում, որի արդյունքում կբացվի մոտ 25 աշխատատեղ՝ 5000-ական դրամ օրավարձով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06