Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջգերատեսչական հանդիպում՝ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանկներում

14.05.2019

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացան ծրագրի, ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում-քննարկում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ, որտեղ ներկայացվեցին օրենքից բխող իրավասու մարմինների գործառույթները և քննարկվեցին հետագա միջգերատեսչական փոխհամագործակցության վերաբերյալ հարցերը:
Այն կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներ, համայնքապետարանների և հանրակրթական դպրոցների սոցիալական աշխատողներ և սոցիալական մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախաձեռնությունը ողջունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Հանդիպման բանախոսներն էին ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և « Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը: Խոսվեց Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ առկա վիճակագրության մասին, անմիջական երկխոսության մթնոլորտում քննարկվեցին մարզում ընտանեկան բռնության բազմապիսի դեպքեր,առիթներ, միջադեպեր՝ դրանց կանխարգելման նպատակով հիմնական շեշտը դնելով ոստիկանի ապա սոցիալական աշխատողների դերի ու նրանց արդյունավետ գործունեության վրա: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ խթանել ընտանեկան բռնության դեպքերին տարբեր գերատեսչությունների կողմից արձագանքման արդյունավետությունը, վեր հանել « Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման հետ կապված խնդիրները և հավաքագրել առաջարկություններ՝ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-17 16:45:42