Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի պաշտոնավարման 100 օրվա կպակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց մամուլի ասուլիս, որին մասնակցեցին հանրապետական եւ մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում եւ մարզի համայնքներում կատարված աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները եւ ձեռքբերումները: «100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ: Մեր առաջին քայլով նախ գույքագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 42 հանդիպում, համայնքային 35 այց, 7 անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն՝ ընդունելով մոտ 350 քաղաքացու, ստացել 607 դիմում, որոնք բոլորն էլ հաշվառվել են, ուսումնասիրվել...
Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Կոչ է արվում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին և իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում: «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման...
Հայտարարություն 06.09.2018
Սույն թվականի սեպտեմբերրի 7-ին, ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կամփոփի իր աշխատանքայի գործունեության 100 օրը: ԶԼՄ-ների մուտքն ազատ է:

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է համապետական շաբաթօրյակին 06.09.2018
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հրավիրված խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում եւ մարզի համայնքապետարաններում արդեն հաստատված են սեպտեմբերի 8-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի սխեմաները, որոնցով հստակեցված են մաքրման ենթակա տարածքները, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները: Համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզի տարածքում կենցաղային աղբի թափոններից մաքրվելու են միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, զբոսաշրջային նշանակության վայրերը, հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների ու խնջույքների վայր հանդիսացող աղբյուրների շրջակայքը, գետերի ու ջրատարների հուները...

Գեղարքունիքի մարզի հաշմանդամ մարզիկները մրցանակներ են նվաճել 05.09.2018
Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի տեղեկացմամբ՝ 2018 թվականի մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է օգոստոսի 28 -31-ը՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Գեղարքունիքի մարզի թիմի կազմում ընդգրկված են եղել հենաշարժողական խնդիրներ ունեցող յոթ մարզիկներ՝ չորս տղա և երեք աղջիկ: Մրցումները անցկացվել են շախմատ, շաշկի, սեղանի թենիս և բազկամարտ մարզաձևերից: Մարզի թիմը ձևավորելու նպատակով, ստացված հայտերի հիման վրա, անցկացվել է մրցույթի մարզային փուլը, ինչի արդյունքում հավաքական թիմը մրցումների եզրափակիչ փուլին ներկայացել է հետևյալ կազմով՝ Հակոբ Մարտիրոսյան (Ճամբարակ)-շախմատ, Արմեն Ջիվանյան (Վերին Գետաշեն)-շաշկի, ...

«Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ի անդամները ներկայացրին իրենց վերլուծությունների արդյունքները 05.09.2018
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ի նախաձեռնող թիմի և ծրագրի ընթացքում վերապատրաստում անցած երիտասարդների հանդիպումը մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ: Հանդիպումը բացեց մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը՝ իր խոսքում կարևորելով երիտասարդների հետ համագործակցությունը: Երիտասարդներին ողջունեց և նրանց նախաձեռնությունը բարձր գնահատեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Այնուհետև «Երիտասարդ առաջնորդների ճամբար» նախաձեռնող թիմի անդամները շնորհանդեսի տեսքով ներկայացրին երկու ամիս տևած աշխատանքների ամփոփ պատկերը: Երիտասարդները հանդես եկան իրենց ...