Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

21.06.2019

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը վավերացրին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ « Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը: Սույն Փոխըմբռնման հուշագիրը նպատակ է հետապնդում՝ նպաստել Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» կազմակերպության միջև նոր մակարդակի, բազմակողմանի համագործակցության կայացմանը:
Փոխըմռնման հուշագիրն ուժի մեջ մտավ ստորագրման պահից և գործելու է մինչև 2021 թվականը: Առաջարկվող բազմակողմանի համագործակցությունը կոչված է նպաստելու Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» կազմակերպության կողմից իրականացվող համակարգված քայլերին, որոնք նպատակաուղղված են մարզի համայնքների շարունակական զարգացմանը:
«Գեղարքունիքի մարզում մենք ծրագրեր ենք իրականացնում 2001 թվականից: Մարզպետարանի հետ համագործակցությունը միշտ ստացվել է, իսկ այս փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ մեր հարաբերությունները մտնում են որակական նոր հարթություն: Մեր նախկին ծրագրերը ուղղված են եղել Գեղարքունիքում սոցիալական պաշտպանությանն ու համայնքային զարգացմանը , իսկ այսուհետ ավելի շատ մեր համագործակցությունը կընթանա համայնքային զարգացման ծրագրերի իրականացման շուրջ»,-շեշտեց Գագիկ Տարասյանը:
«Մենք համայնքներում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն նաեւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Բոլոր նախաձեռնություններում ու ծագած խնդիրներում դուք կստանաք մարզպետարանի աջակցությունն ու օժանդակությունը»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59