Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գործք» ընկերությունը համագործակցություն է հասատում Գեղարքունիքի մարզի պետական հիմնարկների եւ ՏԻՄ-երի հետ

24.06.2019

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Գործք» ՍՊԸ տնօրինության եւ Գեղարքունիքի մարզի կրթական ու առողջապահական հաստատությունների եւ համայնքների ղեկավարների միջեւ: Հրավիրված հանդիպման նպատակն էր՝ ընկերության կողմից առաջարկված համագործակցության հաստատումը մարզի պետական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմիների միջեւ: Ինչպես ներկայացրեց «Գործք»ՍՊԸ տնօրեն Արթուր Սարգսյանը, կազմակերպությունը 2019 թվականի ընթացքում շարունակելու է լույս ընծայել «Գործք» իրավատեղեկատվական ամսագիրը, որի էջերում տեղ են զբաղեցնելու օրենսդրական փոփոխությունները հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, դատական ու հարկային համակարգերում: Կազմակերպությունը միաժամանակ տրամադրում է մեթոդական ուղեցույց-խորհրդատվություն, որը վերաբերում է իրենց հետ համագործակցող կազմակերպությունների կադրային քաղաքականությանը, կադրային հաշվապահությանը, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը եւ ընդհանուր փաստաթղթաշրջանառությանը: «Աշխատանքային օրենսդրությունը կներկայացվի ամբողջովին նոր պարզաբանումներով եւ մեկնաբանություններով: Նախադեպային իրավունքը ՀՀ ներպետական օրենսդրության անբաժանելի մասն է, ուստի այն կներկայացնենք պարբերաբար, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող լավատեղյակ լինի ՀՀ աշխատանքային եւ հարկային ոլորտի վերաբերյալ դատարաններում ընթացող գործերի եւ դրանց վերաբերյալ դատական որոշումներին: Գնահատելով աշխատանքային կարիքները՝ մենք խնամքով պատրաստել ու ձեր ընտրությանն ենք հանձնում համագործակցության մի քանի փաթեթներ՝ ըստ նեղ մասնագիտական ոլորտների՝ հիմնական, օպտիմալ կամ ամբողջական տարբերակներով: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը կլինի պահանջված ու արդյունավետ»,-հանդիպման մասնակիցներին դիմեց բանախոսը:
Հանդիպմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, հաշվապահներ, պետական այլ կառույցների ներկայացուցիչներ: Արթուր Սարգսյանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին՝ կապված ՀՀ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55