Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Բուժաշխատողի օրվա առթիվ աշխատանքային այց կատարեց մի շարք բուժհաստատություններ

22.06.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց մարզի մի շարք բուժհաստատություններ՝ բուժաշխատողներին անձամբ շնորհավորելու մասնագիտական տոնի առթիվ: Մարզպետը եղավ Վարդենիսի հիվանդանոցում, Մարտունու ծննդատանը, Մարտունու եւ Գավառի բժշկական կենտրոններում: Գնել Սանոսյանը շրջայց կատարեց բաժանմունքներում ու հիվանդասենյակներում, զրուցեց բուժանձնակազմերի հետ, ծանոթացավ առկա հիմնախնդիրներին ու առաջնահերթ անելիքներին, կատարված աշխատանքներին: Խոսելով նկատված դրական տեղաշարժերի մասին՝ մարզպետը միաժամանակ հորդորեց բուժհաստատությունների տնօրեններին ու բուժաշխատողներին՝ ավելի բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը, սպասարկման որակը, խորացնել մասնագիտական գիտելիքները, քաղաքացիների հանդեպ ցուցաբերել բարեհամբույր վերաբերմունք: «Շատ կարեւոր է, որ դուք ամենաբարյացակամ վերաբերմունք ցուցաբերեք ձեզ դիմած քաղաքացիների հանդեպ, հաշվի առնելով, որ նրանք շատ դեպքերում գտնվում են հոգեբանական ծանր իրավիճակներում: Ձեր կողմից ցուցաբերվող ամեն մի ջերմ վերաբերմունքը այցելուի մոտ միանշանակ կարող է փոխել իրավիճակը: Միշտ եղեք պատասխանատու եւ հավատարիմ ձեր երդմանը, շարունակ ձգտեք նոր ձեռքբերումների»,-բուժաշխատողներին դիմեց մարզպետը: Մարտունու բժշկական կենտրոնում մարզպետը հավաստեց, որ կենտրոնի նոր շենքի կառուցումը կմեկնարկի այս տարվա վերջերից: «Որոշեցի ձեր մասնագիտական տոնը շնորհավորել անձամբ: Ցանկանում եմ, որ դուք երջանիկ լինեք ձեր անձնական կյանքում, ընտանիքներում, որպեսզի կարողանաք բարձր տրամադրությամբ ու պատասխանատվությամբ իրականացնել ձեր պատվաբեր ու անչափ կարեւոր աշխատանքը: Մաղթում եմ ձեզ առողջություն ու անսպառ հաջողություններ»,-բուժաշխատողներին շնորհավորեց Գնել Սանոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11