Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 10.07.2018
Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմատուների խնդիրները գրեթե նույն բովանդակությունն ունեին՝ աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկվելը, աշխատանքի վերականգնումը, նոր աշխատանքի տեղավորումը, պետական պատվերի շրջանակներում բուժման կազմակերպումը, հողատարածքների ձեռքբերումն ու դրանց մշակման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների և կոմունալ պայմանների բարելավումը և անձնական բնույթի այլ հարցեր: Իշխան Սաղաթելյանը դիմումատուների զգալի մասի պահանջները տեղում բավարարեց: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր: Նախարարը և մարզպետը շրջայց կատարեցին հիվանդանոցի ողջ տարածքով, եղան հիվանդասենյակներում, ծանոթացան կենցաղային և բուժական պայմաններին, զրույց ունեցան բուժանձնակազմի հետ: Սևանի ԲԿ նորակառույց մասնաշենքում նախարարը և մարզպետը դիտարկեցին պետական աջակցությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն՝ շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխան ԲԿ-ն քաղաքացիներին կսկսի մատուցել բարձրորակ բուժսպասարկում: Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության վերազինման, մասնագետների համալրման հետ կապված խնդիրները...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային և մարզական հիմնարկներ 06.07.2018
Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային եւ մարզական հիմնարկներ: Այցի առաջին կանգառը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի նախկին թիվ 6 մանկապարտեզն էր, որն անգործության է մատնվել 2011 թվականից, իսկ շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Մարզպետը տեղում վստահեցրեց մանկապարտեզի վերագործարկման խնդիրն առաջ քաշած հացառատցիներին, որ Գավառի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկա ամիսների ընթացքում շենքի մի մասում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու և մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ: «Որոշակի ներդրում կկատարի Գավառի քաղաքապետարանը, որոշակի գումար կփորձենք գտնել կառավարության միջոցներից կամ այլ աղբյուրներից և կանենք հնարավորը, որպեսզի առաջիկա 6-7 ամիսների ընթացքում վերաբացվի մանկապարտեզի մի հատվածը, բարեկարգվի շենքի բակը»-բնակիչներին հավաստիացեց մարզպետը...

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018
Հարգելի հայրենակիցներ Սահմանադրությունը մեր երիտասարդ պետության հիմնաքարն է, այն կարևորագույն միջոցը, որն անխախտ ու ամուր է պահում Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին քաղաքական ցնցումներից, անկանխատեսելի վտանգներից ու սպառնալիքներից: Այն հստակ սահմանում է օրենքի գերակայությունը, պետական ինստիտուտների գործառույթները, քաղաքացիների հիմնարար ազատությունները, իրավունքներն ու պարտականությունները, ժողովրդավարական արժեքների պահպանման ու զարգացման ուղղությունները: Անցած 23 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրությունը կատարել է իր պատմական առաքելությունը, դերն ու նշանակությունը և այսուհետ էլ կշարունակի հաստատուն պահել մեր պետականության հիմքերն ու հզորացման հեռանկարները: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ Սահմանադրության բարեփոխումները նոր հնարավորություններ են ստեղծել մեր երկրի զարգացման ու հետագա հզորացման համար: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղ ժամանակներ, համազգային նոր հաղթանակներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց <<Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ>> ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին 04.07.2018
Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց > ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Կազմակերպությունն իրականացնում է >: Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջարկվող ծրագրի նպատակն է՝ նպաստել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն զարգացմանը՝ օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական արժեքները՝ ներառյալ բնության, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի համայնքներում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով նախ պետք է ընտրվի համայնքների խումբ (կլաստեր), որտեղ կարող են ընդգրկվել տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, մշակութային և կրթական հաստատությունների...

Հուլիսի 4-ի առավոտվանից Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն համայնքների բնակիչները ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով բողոք են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով հարցի հրատապ կարգավորում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կազմակերպեց քննարկում վերոնշյալ համայնքների, ,,Գեղարքունիք,, ՋՕԸ-ի և ջրտնտպետկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Աստղաձորի և Վաղաշենի բնակիչների ներկայացմամբ՝ գետերում այժմ ջրի քանակը սակավ է, իսկ իրենց գյուղերին կամ թաղամասերին ոռոգման ջուր մատակարարող պոմպակայանները ջուրը մղում են շատ քիչ հզորությամբ, ինչն էլ թույլ չի տալիս՝ բավարարելու տնտեսությունների կարիքները: ,,Գեղարքունիք,, ՋՕԸ փոխտնօրենի ներկայացմամբ՝ համայնքների ոռոգման համակարգերում առաջացած խնդիրները տեխնիկական բնույթ ունեն, որոնց կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: ՋՕԸ ներկայացուցիչը մարզպետին տեղեկացրեց, որ սահմանված քանակով ջուր....