Նորություններ

Վարդենիսում նշվեց հանքագործի ու մետաղագործի մասնագիտական տոնը 22.07.2019
Հուլիսի 20-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նշել է հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնը: Այս տարի տոնի մեկնարկը տրվել է Արարատ քաղաքում: Տոնակակատարությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ընկերության ղեկավարությունը, գործընկերներ, պաշտոնական այլ անձինք: Ինչպես իրենց ելույթներում նշել են Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները, «Գեոպրոմայնինգ» ընկերության շնորհիվ սոցիալական ոլորտում կյանքի են կոչվում նկատելի ծրագրեր: «Պետք է նշեմ, որ մեր համագործակցությունը «Գեոպրոմայնինգ»-ի հետ հաջող ընթացք ունի: Այս տարի ընկերության միջոցներով Վարդենիս քաղաքի թիվ 2, 3,4 հիմնական դպրոցներում կկառուցվեն ջեռուցման համակարգեր, որից հետո նշյալ հաստատությունները կջեռուցվեն գազով:Սա շատ կարեւոր ծրագիր է Վարդենիս քաղաքի համար, քանի որ մինչ այժմ այդ դպրոցները ջեռուցվել են նավթով կամ փայտով՝ չապահովելով լիարժեք ջեռուցում...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց ճամբարներում հանգստացող երեխաներին 22.07.2019
Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արային Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, այցելել են հանրապետության տարբեր բնակավայրերում գործող մի շարք ճամբարներ, ուր իրենց ամառային հանգիստն են անցկացնում բոլոր մարզերից այստեղ ժամանած 8-13 տարեկան այն երեխաները, որոնց անձնական տվյալները համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին: Մարզպետները հանդիպել և զրուցել են հանգստացող երեխաների հետ, տեղեկացել նրանց տրամադրությունների և ճամբարի վերաբերյալ ունեցած կարծիքների մասին: Այցելուների հավաստմամբ ճամբարներում թեև նախորդ անգամ նկատված թերությունները վերացված էին, սակայն ծրագրային ...

Ֆրանսիական «Ուռա» պարային ներկայացումը դիտեցին Գավառում 21.07.2019
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հուլիսի 20-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ցուցադրվեց «Ուռա» պարային ներկայացումը: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Լիոնի « Միշել Ալլե Էգայան» պարի հայազգի՝ 13 անդամներից բաղկացած համույթին: Պարային կատարումներում ընդգրկված էին նաև մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից հայ սաներ՝ տարբեր տարիքային խմբերից: «Ուռա» պարային համույթն արդեն 40 տարեկան է, և այս պարը նվիրված էր համույթի գործունեության 40 ամյակին: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: «Պարային համույթի գործունեության շրջանակներում...

Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդես 20.07.2019
«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Գավառի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, մարզային ու քաղաքային գրադարանների համագործակցությամբ հուլիսի 20-ին Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդեսը: Միջոցառման նպատակն էր հանրությանը ծանոթացնել հայկական թաղիքագործության և մասնավորապես Գավառի տարածաշրջանի մոռացված ավանդույթներին և ներկա զարգացումներին, նպաստել ավանդույթների տարածմանը, ազգային մշակութային արժեքների ճանաչողությանը և վերարժևորմանը, խթանել ժամանակակից դրսևորումները: Տոնակատարությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ...

Գեղարքունիքում սկսվել է ոռոգման շրջանը 19.07.2019
Հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում սկսվել է ոռոգման ակտիվ շրջանը: Գործի են դրվել «Գեղարքունիք» ՋՕԸ հաշվեկշռում գտնվող պոմպակայանները, խորքային հորերը, ոռոգման ինքնահոս համակարգերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, արդեն մեկ շաբաթվա ընթացքում համակարգում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք կարգավորվում են Գեղարքունիքի մարզպետարանի, առանձին համայնքների ղեկավարների, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության համագործակցության արդյունքում: Ոռոգման ջրի բաշխման, անխափան մատակարարումների հետ կապված խնդիր է ծագել Լուսակունք եւ Խաչաղբյուր , ինչպես նաեւ Մադինա, Գեղհովիտ, Ներքին ու Վերին Գետաշեն համայնքների ջրօգտագործողների միջեւ: Հուլիսի 16-ին «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության, Լուսակունք, Խաչաղբյուր համայնքների ղեկավարների և ջրօգտագործողների մասնակցությամբ կարգավորվել է ջրամատակարարման գրաֆիկը եւ բաշխման հետ կապված խնդիրը...

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները 19.07.2019
«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և նշագծման աշխատանքներ։ Աղբյուրը` www.mtad.am