Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարեվերջյան աշխատանքային հանդիպում` մարզի բուժհիմնարկների տնօրենների մասնակցությամբ

20.12.2019

Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տարեվերջյան հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ: Հավաքի նպատակն էր` ամփոփել նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, վեր հանել բացթողումները և սեղմ ժամկետում շտկել դրանք:
Մարզպետի խոսքով` 2019 թվականին մարզի մի շարք բուժհիմնարկներում առաջընթաց է գրանցվել տարբեր ուղղություններում, բարելավվել է բնակչությանը մատուցվող բուժսպասարկման որակը, շատ բուժհիմնարկներում, շնորհիվ կատարված շինարարական աշխատանքների, ստեղծվել են աշխատանքային բարվոք պայմաններ, մի շարք բուժհիմնարկներ համալրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոշ մասի համար էլ բարելավմանն ուղղված քայլերը դեռևս ընթացքի մեջ է: Գնել Սանոսյանը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երկու կարևոր խնդիների վրա, որոնք անհրաժեշտ է պահպանել այս և առաջիկա տոնական օրերի ընթացքում: «Ես հորդորում եմ, որ ձեր համայնքներում լուրջ ուշադրություն դարձնեք մանկապարտեզներում սենյակային բավարար ջերմաստիճան ապահովելու խնդիրներին: Հսկեք, որպեսզի մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպվի նորմալ ջերմային պայմաններում: Չափազանց վերահսկելի դարձրեք հիվանդանոցների կողմից մատուցվող շտապօգնության ծառայությունների գործունեությունը, որպեսզի տոնական օրերին խնդիրներ չունենանք: Հիվանդանոցներում և մնացած բուժհիմնարկներում սահմանեք հերթապահություն, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, բուժօգնությունն ավելի օպերատիվ կազմակերպվի»,- մի շարք հանձնարարականների շարքում նշյալ խնդիրներն առանձնացրեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը նաև հանձնարարեց՝ բուժհիմնարկներում աշխատանքները այնպես կազմակերպել, որպեսզի խնդիրներ չառաջանան նախահաշիվների և հաստիքացուցակների կազմման հետ, բացառվեն դեղագործական տարբեր կազմակերպություններից դեղորայք ձեռք բերելը, կանոնակարգվի բուժհիմնարկներում առկա վարձակալական տարածքների վարձավճարների սահմանումն ու դրանց գանձումը:
Մարզպետն անդրադարձավ նաև բուժհիմնարկների ֆինանսական գործունեության, առանձին բուժհիմնարկներում բուժանձնակազմերին պարգևավճարումներ տրամադրելու հետ կապված հարցերին: «Ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար և շնորհավորում ձեզ գալիք Նոր տարվա կապակցությամբ: Թող մեր հետագա քննարկումները նշանավորվեն նոր ձեռքբերումների շուրջ»,-ամփոփելով հանդիպումը՝ նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Բուժհիմնարկների տնօրենների հետ հանդիպումը եզրափակվեց ընթացիկ տարվա ընթացքում իրականացված պատվաստումների արդյունքների ամփոփմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:16:42