Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի տարածաշրջանի համայնքների նորակոչիկները

19.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Գավառի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառ քաղաքի եւ տարածարջանի համայնքների նորակոչիկները: Նրանց հանդիսավոր պայմաններում բանակ ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը: Ապա Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր զավակներին բանակ ճանապարհելու միջոցառումը մեզ համար արդեն դարձել է ավանդական տոն, ու շատ ուրախալի է, որ մեր զավակները բանակ են մեկնում բարձր տրամադրությամբ, երգով ու պարով: Անշուշտ, այստեղ մեծ է ծնողներիդ դերը, որ կարողացել եք արժանիորեն դաստիարակել ձեր զավակներին, նրանց մեծացրել հայրենասիրական ոգով: Ուզում եմ հավատացնել ձեզ, որ ձեր զավակները ծառայելու են բարվոք ու անվտանգ պայմաններում, մինչեւ տուն վերադառնալը գտնվելու են հուսալի ձեռքերում: Իսկ նորակոչիկներին հորդորում եմ՝ հարգել ու սիրել միմյանց, հեռու մնալ միջանձնային հարաբերություններ պարզելուց, տղայական հաշիվներ մաքրելուց: Այդ դեպքում դուք մեր բանակը կդարձնեք ավելի կուռ ու միասնական, անպարտ ու հզոր»,-միջացառման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:
Այնուհետ միջոցառումը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ նորակոչիկները ստացան Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36