Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի շինարարներին

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի շինարարներին 13.08.2019

Հայաստանի Հանրապետության շինարարի օրվա առթիվ և շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանին, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանին, քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Մելքոնյանին, «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությանը, «Շանթ-Սեյրան», «ԱԼ - ՄԱՍՔԱ», «Կապավոր», «Օկար», «Սամ Կար Շին», «Ծովագյուղի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, «Էդիտա» և «Բագրատունի» արտադրական կոոպերատիվներին: « Ողջունում և շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առթիվ: Շատ կարևոր ոլորտում եք աշխատում, և ձեր կատարած յուրաքանչյուր աշխատանք նպատակ է հետապնդում՝ կարգի բերել շատ ու շատ ոլորտներ, դրանք մեր ենթակառուցվածքներն են ...

«Նոր Սեմյոնովկա»  հասարակական կազմակերպությունը գործունեության  հետաքրքիր ծրագրեր  կիրականացնի Սեմյոնովկա համայնքում

«Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպությունը գործունեության հետաքրքիր ծրագրեր կիրականացնի Սեմյոնովկա համայնքում 13.08.2019

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել մարզի ղեկավարին կազմակերպության գործունեությանը, ծրագրերին և առաջիկա անելիքներին: «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների տեղեկացմամբ կազմակերպությունը հիմնվել է 22 տարբեր մասնագիտություն ունեցող անձանց միավորումից: Վերջիններս պատահականության սկզբունքով ընտրել են իր աշխարհագրական դիրքով կտրված, զարգացվածության ցածր աստիճան ունեցող Սեմյոնովկա համայնքը և հետամուտ են լինելու միահամուռ ուժերով զբազվել այդ համայնքի զարգացմամբ: Կազմակերպությունը շահած փոքր դրամաշնորհի հաշվին Սեմյոնովկա համայնքում գնել է մի օբյեկտ, որը, իրականացվելիք բարեկարգումից հետո կծառայի որպես ժամանցի, զվարճանքի կենտրոն համայնքի բնակիչների և հատկապես երիտասարդների համար...

Քննարկվեցին ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ

Քննարկվեցին ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ 13.08.2019

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը, Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող Գավառի «Գավառտրանս» ՍՊԸ-ի, Վարդենիսի «Շամատրանս» ՍՊԸ-ի և Մարտունու «ԲՈՒԱՏ»ՍՊԸ-ի ղեկավարները: Հանդիպման նպատակն էր քննարկել ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների տնօրենների հավաստմամբ ներմարզային երթուղիների սպասարկումը շահութաբեր չէ, որի պատճառով մարզի համայնքների և բնակավայրերի շուրջ 50%-ում ներմարզային տրանսպորտային սպասարկում չի իրականացվում: Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվեց մարզում ներդնել միասնական երթուղային ցանց...

Գեղարքունիքցի մարզիկները շարունակում են իրենց պայքարը համահայկական խաղերում

Գեղարքունիքցի մարզիկները շարունակում են իրենց պայքարը համահայկական խաղերում 12.08.2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկները շարունակում են իրենց պայքարը տարբեր մարզաձևերում: Անցած երեք օրերի ընթացքում մարզիկները գրանցել են և հաղթանակ և պարտություն: Գեղարքունիքի համայնքը ներկայացնող վոլեյբոլի հավաքական թիմն ավարտել է մրցապայքարը՝ խմբում գրավելով 4-րդ տեղը: Գավառ համայնքը ներկայացնող լողափնյա վոլեյբոլի թիմը մրցապայքարն ավարտել է 1 հաղթանակով և 2 պարտությամբ: Գավառի ֆուտզալի թիմը 2 հաղթանակով և 1 պարտությամբ գտնվում է խմբի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն ունի դուրս գալ հաջորդ փուլ: Սարուխան համայնքը ներկայացնող հանդբոլի թիմը շաբաթ և կիրակի օրերին կայացած մրցումների ընթացքում գրանցել է 1 հաղթանալ և 1 պարտություն:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2019

Սիրելի՛ երիտասարդներ: Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այսօր Հայաստանն հաստատակամորեն ընթանում է աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Եվ ձեզ է գործուն դերակատարությունը վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ աշխատանքային ու ստեղծագործական եռանդ, կամք և նպատակասլացություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան :

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը շինարարների օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը շինարարների օրվա առթիվ 10.08.2019

Հարգարժան շինարարներ: Մեր հայրենիքը բարձրացել ու շենացել է միմիայն կառուցող ու հմուտ ձեռքերի, ջանասիրության ու նվիրումի շնորհիվ: Դուք եք արժանի շարունակողները այն ձեռնարկների, որ մեզ ավանդել են մեր ճարտարապետները, վարպետները, շինարարները՝ իրար միավորելով անցյալի փորձն ու շինարարական նորագույն մտահղացումները: Շինարարի տոնն այժմ առավել է արժեւորվում, երբ մեր մարզի գրեթե յուրաքանչյուր անկյունում, ձեր իսկ անմիջական մասնակցությամբ, շինարարական եռուզեռ է ընթանում ճանապարհների, ջրատարների, կրթական ու մշակութային հաստատությունների կառուցման կամ նորոգման, կենսական նշանակության այլ ծրագրերի իրականացման ուղղություններում: Համոզված եմ, որ ձեր այսօրվա կառուցածն անխափան ծառայելու է դարերի ու սերունդների համար: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Նոր Հայաստանի կառուցման պատվաբեր գործում: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-26 11:43:55