Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների հետ կապված խնդիրներ

31.01.2020

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպմանը քննության առնվեցին մարզում սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների եւ չափորոշիչների հետ կապված խնդիրներ: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական մարմնի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Արշակ Էլիզբարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչներ: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացվեց, մարզում սպանդանոցների կառուցման եւ շահագործման չափորոշիչներին ծանոթանալու նպատակով մարզպետարան ու տեսչական մարմին են դիմել երեսուն ֆիզիկական անձինք, որոնց օնլայն կամ փաստաթղթային կարգով տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն: Բացի այդ, սննդի անվտանգության տեսչական մարմնի եւ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից կատարվել է որոշակի ուսումնասիրություն՝ դիմող անձանց ունեցած համապատասխան միջոցների, հնարավորությունների, հավանական ներդրումների եւ այլ հարցերի շուրջ: Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ այս հրատապ հարցի կարգավորումը պահանջում է կշռադատված մոտեցում, մանրակրկիտ եւ բազմակողմանի վերլուծություն, որպեսզի պետությունը հնարավորինս հեռու մնա բիզնես շահեր հետապնդող ոլորտի գործունեությանը որեւէ կերպ միջամտելու քաղաքաքականությունից: «Մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները, օրենսդրական դաշտն ու սահմանված չափորոշիչները, որպեսզի որեւէ բաց տեղ չմնա: Պետությունն այստեղ ոչ թե պետք է թելադրի բիզնեսին, այլ պետք է ընդամենը ուղորդի եւ աջակցի: Մեր նպատակը ոչ թե հարցի ձեւական կողմի ապահովումն է, այլ՝ սպանդանոցների լիակատար գործունեության ապահովումը, անվտանգ ու մաքուր սննդամթերքի սպասարկման իրականացումը: Դիմողներին արտոնագիր պետք է տրամադրվի միայն այն դեպքում, երբ նորմատիվային բոլոր պահանջները բավարարվում են: Բայց, որպեսզի ամեն ինչ լինի իրատեսական, առաջարկությունները պետք է գնան ներքեւից, մեր մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկումների արդյունքում: Մինչեւ կառավարությունը կկայացնի համապատասխան որոշում, մենք պետք է համատեղ աշխատանքի արդյունքում ուսումնասիրենք ոլորտում առկա բոլոր խնդիրները, ճշգրտենք իրական անասնագլխաքանակը, տեղերում հանդիպումներ կազմակերպենք շահագրգիռ անձանց եւ կառույցների հետ, որպեսզի վերջնականապես ձեւակերպենք մեր անելիքները եւ մոտեցումները»,-առաջարկեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետի հանձնարարությամբ փետրվարի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվելու է հերթական հանդիպում, սպանդանոցի կառուցման ու շահագործման ցանկություն հայտնած անձանց հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38