Նորություններ

Ծովազարդում ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը 1126 գծամետր երկարությամբ 22.08.2019
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվում է 1126 մետր երկարությամբ եւ շուրջ 7 հազար քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 միլիոն 995 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին: «Այս ծրագրի ավարտից հետո մենք գյուղի կենտրոնական փողոցում հիմնանորոգման աշխատանքների կատարման կարիք կունենանք եւս 3550 գծամետր ճանապարհի վրա: Եթե մեզ չհաջողվի դա անել պետական միջոցներով, ուրեմն պետք է փորձենք տարեցտարի տեղական միջոցներով կամ սուբվենցիոն նոր ծրագրերով կարգավորել խնդիրը»,-ներկայացրեց Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:

Ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները 22.08.2019
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 13 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Ընդհանուր ֆրանսերենի դասավանդումն իրակակացվում է դպրոցականների և մեծահասակների շրջանում, որը նպատակ ունի վերջիններիս մոտ ցանկություն առաջացնել ընտրել ֆրանսերենը համալսարանական կրթության ընթացքում և վերջիններիս ծանոթացնել ֆրանսիական մշակույթի և քաղաքակրթության հետ: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում դասընթացները անցկացվել են Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են դպրոցականներ, չափահասներ Գավառից և շրջակա համայնքներից: Ուսանողների թիվը եղել է 140՝ տեղաբաշխված տարբեր մակարդակների մի քանի խմբերում, 160 ժամ ընդհանուր ժամաքանակով: Դասընթացներն անցկացվել են շաբաթական 5 օր, օրական...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Ակունք համայնք 21.08.2019
Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ակունք համայնքում: Մարզպետը դիտարկեց ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները՝ 367 գծամետր երկարությամբ եւ մոտ 1700 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունք համայնքում Գնել Սանոսյանը դիտարկեց համայնքի խմելու ջրատարի մեկ կլիոմետր երկարությամբ ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում: Գնել Սանոսյանն այցելեց նաև Ակունքի 90 սան ունեցող մանկապարտեզ...

Ձորագյուղում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար, ասֆալտապատվում մեկ փողոց 20.08.2019
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում արդեն միանգամից մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր, ինչի արդյունքում համայնքը շուտով կունենա ասֆալտապատ մեկ փողոց եւ խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ նոր ջրամբար: Սուբվենցիոն առաջին ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 500 հազար դրամ, նախատեսվում է 14-րդ փողոցի ասֆալտապատում 700 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի համայնքի ավագ դպրոց: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի համար կառուցվում է խմելու ջրի օրվա կարգավորիչ նոր ջրամբար եւ ՕԿՋ-ից ներքին ցանցին միացվող նոր ջրատար՝ 550 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: «Երկու ծրագրերն էլ շատ կարեւոր են համայնքի բնակչության համար: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի ավագ դպրոց եւ հատվում է կենտրոնական ճանապարհին, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը դարձել էր օրախնդիր

Գագիկ Գոզեյանը լողալով անցել է 7 կիլոմետր տարածություն 20.08.2019
Գավառ քաղաքի բնակիչ , 60-ամյա Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին Արտանիշի թերակղզուց մինչև Նորատուսի հատված կտրել է Սևանա լիճը` 8 ժամում լողալով անցնելով մոտ 7 կիլոմետր տարածություն: Նախաձեռնությունը պատկանում է Գագիկ Գոզեյանին, ում իսկ հավաստմամբ՝ այս միջոցառումը նվիրվում է 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Մինչ լիճ մտնելը նրան Արտանիշի թերակղզում հաջողություն են մաղթել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Լողորդը լիճ է մտել առավոտյան ժամը 10:00-ին, դուրս եկել ժամը 18-ին: Լողի ողջ ընթացքում Գագիկ Գոզեյանին ուղեկցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ջրափրկարարները, բուժծառայության ներկայացուցիչը և տեսագրող օպերատորը: ՓԾ ներկայացուցիչների տեղեկացմամբ լողի ընթացքում Գոզեյանի ինքնազգացողությունը բավարար է եղել: Նրան Նորատուսի ափին դիմավորելու է մեկնել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բավականին ժամանակ առաջ հանդիպեցինք Գագիկի հետ և զրույցի արդյունքում որոշեցինք նրա՝ այս նախաձեռնությանը աջակցել: Հետաքրքիր մարդ է մեր Գագիկը, և այս ոլորտում տարիների փորձ ունի: Գաղափարը շատ լավն է, ուսուցողական և հարգանքի արժանի: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր այս գաղափարի կողքին են», -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Գեղհովիտում սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվել է երկու փողոց 19.08.2019
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում սուբվենցիոն հերթական ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է երկու փողոց, որոնք միացվել են գյուղամիջով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի առաջին օրերին եւ ավարտվել օգոստոսի 18-ի դրությամբ: «Սուբվենցիոն առաջին ծրագրով գյուղի կենտրոնական փողոցում այս տարվա հունիսին 5000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել՝ մոտ 41 միլիոն դրամ արժեքով, իսկ հերթական սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատեցինք երկու փողոց՝ մոտ 400 գծամետր երկարությամբ եւ 1500 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատված երկու Ճանապարհներից մեկը, բացի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին հատվելը, տանում է թիվ 2 միջնակարգ դպրոց»,-ներկայացրեց Գեղհովիտի համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը: