Նորություններ

Պետական միջոցներով կվերականգնվի Վարդենիս-Շողակաթ-Սեւան ճանապարհի փլվածքը 06.05.2020
Սեւան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ բնակավայրի մի հատվածում Սեւանա լճի ջրերի հետեւանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ողողվել ու քանդվել է ճանապարհի հիմքը 400 գծամետր երկարությամբ, փլվել է կողնակը եւ երթեւեկելի մասից որոշակի հատված: Այս ծրագրով նախատեսվում է հիմքի ամրացում եւ գաբիոնային շարվածք՝ շուրջ 3300 խորանարդ մետր ծավալով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում 3500 քառակուսի մետր մակերեսով, արգելապատնեշի տեղադրում 345 գծամետր երկարությամբ եւ կահավորում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետը:

Ծովազարդում կասֆալատապատվի Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը 06.05.2020
Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի Զորավար Անդրանիկ փողոցի 500 գծամետր հատվածը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 42 միլիոն 761 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 25 միլիոն 656,6 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 17 միլիոն 104,4 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանի տեղեկացմամբ՝ Զորավար Անդրանիկ փողոցով անցնում է գյուղի կենտրոնական ճանապարհը, որի երկարությունը կազմում է շուրջ 4,6 կլիոմետր, եւ որի հիմնանորոգումը նախորդ տարվա ընթացքում կատարվել է մասնակիորեն: «Սուբվենցիոն ծրագրով նախորդ տարի մեզ առայժմ հաջողվել է հիմնանորոգել կենտրոնական փողոցի 1170 մետրանոց հատվածը: Եթե այս տարի էլ դրան ավելացվում է 500 գծամետր երկարությունը՝ 2700 քառակուսի մետր մակերեսով, ապա մեզ կենտրոնական

Գեղարքունիքի մարզպետարանը ստեղծում է շին աշխատանքներում ներգրվել ցանկացող անձանց տվյալների բազա 06.05.2020
Արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր ստեղծված իրավիճակում մնացել են մարզում եւ ցանկանում են տեղում աշխատել կարող են լրացնել կարճ այս հայտը, https://forms.gle/g9ZVQ2sfjx8Lhvo6A, որի շնորհիվ մենք կստեղծենք աշխատուժի բազա։ Տեղեկատվությունը տրամադրելու ենք 2020 թ–ի ընթացքում մարզում շինարարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձեռնարկներում ներգրավեն մարզի բնակիչների։ Առավել մանրամասն կարող եք իմանալ անցնելով հետեւյալ հղումով՝ https://www.facebook.com/sanosyangnel/videos/1420688364937695/

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի անցանելիությունը 05.05.2020
Մայիս ամսվա երկրորդ կեսից պետական միջոցների հաշվին կմեկնարկի «Հ-53,Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսված է շուրջ 1000 քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում, 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի եւ ճանապարհային նշանների տեղադրում: Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով եւ ավարտվում Գեղարքունիք-Տավուշ սահմանաբաժանում: Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,-ներկայացրեց վարչության պետը:

Մաքենիս համայնքը կունենա հանդիսությունների սրահ 05.05.2020
Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում այս տարի կունենա 200 տեղանոց հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված «Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատում եւ գույքի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 911 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 3 միլիոն 801 հազար դրամը հատկացնելու է Մաքենիսի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 3 միլիոն 110 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը: Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, դարձյալ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարվա ընթացքում կատարվել են հիմնանորոգման որոշակի աշխատանքներ, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Այս տարվա ծրագրով ավարտի կհասցվեն կիսատ մնացած աշխատանքները, այն է՝ հատակի սալիկապատում, սանհանգույցների կառուցում, ներքին հարդարման այլ աշխատանքներ, գույքի ձեռքբերում, որը կիրականացվի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 4-ն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3, Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան:


