Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը

16.06.2020

Հունիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 12 անդամները, այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվեցին և հաստատվեցին  Գավառի քաղաքապետարանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովին ներկայացված՝ «Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրների փողոցին հարակից անցուղու աստիճանավանդակների կառուցում» և Սևանի համայնքապետարանի կողմից «Սևան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց եկեղեցու շրջակայքի բարեկարգում և ցանկապատում » ծրագրերը:
Օրակարգի հարցի հետ կապված Գավառի և Սևանի համայնքապետարանների ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ իրենց համայնքների կողմից ներկայացված ծրագրերի իրականացումը շատ կարևոր նախաձեռնություն է և անհրաժեշտ համայնքների համար, ապա հույս հայտնեցին, որ այդ աշխատանքները կսկսվեն և կավարտվեն նախատեսված ժամկետներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03