Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը

15.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 467 հազար դրամ, որից 11 միլիոն 977 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 60 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը, 1 միլիոն 430 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ համայնքի մանկապարտեզը շենքային անբարեկարգ պայմանների պատճառով դադարեցրել է գործունեությունը դեռեւս 2000 թվականից: Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում կհիմնանորոգվի շենքի տանիքը: «Նորակերտի մանկապարտեզը ժամանակին գործել է 3 խմբով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը եւ նրա դռները բացել մեր համայնքի երեխաների առջեւ: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,-ներկայացրեց Նորակերտ համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59