Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը

16.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզի շենքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 385 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 65 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 35 միլիոն 485 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, մեր միջոցներով տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է մասնակի նորոգումների: Այս ծրագրով մեզ կհաջողվի ամբողջությամբ ավարտել հիմնանորոգումը եւ ունենալ մանկապարտեզի ժամանակակից շենքային պայմաններ: Այս պահին մանկապարտեզում գործում է երեք խումբ, իսկ հիմնանորոգումից հետո դրանց քանակը կավելանա: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36