Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է ևս 12 սուբվենցիոն ծրագրային հայտ

16.06.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզից ներկայացրած ծրագրային հայտերից ևս 12 -ը: Դրանց թվում են՝ Նորատուս համայնքի «Համայնքապետարանի վարչական շենքի կառուցում», Գավառ համայնքի «Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացու փողոցների և Ազատության փող. 2-րդ նրբ. լուսավորության ցանցի կառուցում և կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն», Սևան համայնքի «Թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում», Վարդենիս համայնքի «Այրք վարչական շրջանի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում», Վարդաձոր համայնքի «Ջրահեռացման նպատակով 6 փողոցների եզրերի կիսախողովակների տեղադրում», Լուսակունք համայնքի «Ոռոգման ջրագծի մասնակի հիմնանորոգում», Նորակերտ համայնքի «Խմելու ջրագծի 4-րդ փողոցի ներքին ցանցի հիմնանորոգում», Ակունք համայնքի «Արարողությունների սրահի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում», Ծովինար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի վերանորոգում», Ձորագյուղ համայնքի «Մշակույթի կենտրոնի հիմնանորոգում», Վարդենիկ համայնքի «Մանկական երաժշտական դպրոցի հիմնանորոգում», Ճամբարակ քաղաքի «Գ. Նժդեհի 103 և Տ. Մեծի 7 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» ծրագրերը: Վերը նշված համայնքապետարանները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջիկայում կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որին էլ կհաջորդեն շինարարական աշխատանքները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06