Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովինարում կասֆալտապատվի ութ փողոց, կկառուցվի ջրահեռացման եւ ոռոգման համակարգ

16.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի ութ փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 63 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 42 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինարի համայնքապետարանից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ եւ 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները: «Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում: Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման:Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքի հարյուրավոր ընտանիքների կյանքում կարձանագրվի բարելավման ու առաջընթացի լուրջ քայլ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Ծովինար համայնքի ղեկավարը:
Ծովինարի ոռոգման եւ ջրահեռացման համակարգի կառուցման համար նախատեսված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 13,3 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5,7 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինարի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ ջրահեռացման եւ ոգռոգման առուները կառուցվում են երկաթբետոնյա կիսախողովակներով, շուրջ 430 գծամետր երկարությամբ: 330 գծամետրը կառուցվելու է 3-րդ թաղամասի 19-րդ փողոցում, 100 գծամետրը՝ 4-րդ թաղամասի 3-րդ փողոցում: «Առուների կառուցմամբ երկու կարեւոր խնդիր է լուծվում:Առաջին հերթին կարգավորվում է հիմնանորոգվող ճանապարհների ջրահեռացման, երկրորդ հերթին՝ ոռոգման ջրի կանոնավոր ու անկորուստ մատակարարման խնդիրը:Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ինչպես տնամերձ, այնպես էլ սեփականաշնորհված հողամասերի ոռոգումը շուրջ 25 հեկտար տարածքում: Շինարարական աշխատանքները կմենկնարկեն առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Ծովինարի համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55