Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ 02.07.2020
Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ: Գնել Սանոսյանը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց բուժհիմնարկների ղեկավարներին՝ համավարակի կանխարգելման միջոցառումների ընթացքում գործադրած ջանքերի համար:«Օրեր առաջ, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մենք խրախուսեցին 23 բուժաշխատողների եւ շտապօգնության վարորդների: Կարծում եմ, որ այդ խրախուսանքը նաեւ ձեզ է վերաբերում, քանի որ պարգեւատրվածները աշխատել են ձեր ղեկավարությամբ ու ցուցումներով: Կգա հարմար ժամանակ, եւ մենք հավուր պատշաճի կգնահատենք համավարակի կանխարգելմանն ուղղված ձեր ջանքերը: Այժմ հորդորում եմ բոլորիդ՝ գործել որպես մեկ միասնական թիմ, ավելի լարել ու մեկտեղել բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք նվազագույն արդյունքներով դուրս գալ այս իրավիճակից: Միաժամանակ առաջարկում եմ՝ մեկ անգամ եւս ուշադիր հետեւել Պարետատան ընդունած որոշումներին

Սևանում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ 02.07.2020
Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի բազմաբնակարան շենքեր տանող բակային 5 ճանապարհ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական արժեքը 151.125.700 դրամ է, որի 60 տոկոսը կամ 90 միլիոն 675 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 60 միլիոն 400 հազր դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Սևան քաղաքի 5 բակային տարածքներն ընտրվել են` հաշվի առնելով այդ տարածքներում բնակվողների թվաքանակը, մարդկանց և ավտոմեքենաների երթևեկությունն ու շարժը, բակերի առկա տեխնիկական վիճակը: Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց միասնական քննությունների ընթացքը 02.07.2020
Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին միասնական քննությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսաց լեզու առարկաներից: Քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի համար 3 միջնակարգ դպրոց։ Մինչև քննությունների մեկնարկը դիմորդների շրջանում իրականացվել էին ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ միջոցառումներ: Մարզպետը քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանի ուղեկցությամբ քննասենյակներում դիտարկեց քննությունների ընթացքը: Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ 94 դիմորդ քննություն է հանձնում անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն և 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից: «Ոչ մի խոչընդոտ չի առաջացել, դիմորդները սահմանված կարգով մուտք են գործել քննասենյակներ, և քննությունը սկսվել է: Քննական ընթացքին հետևում են գնահատման և թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները և կազմակերպիչները: Այս պահի դրությամբ ոչ մի դիմորդի մոտ ջերմության խնդիր չի առաջացել, կազմակերպիչները նույնպես ջերմաչափվել են, ամեն ինչ նորմալ է»,- ներկայացրեց Սասուն Մկրտումյանը: Շրջայցից հետո մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ, քննությունների նախապատրաստական փուլից սկսած, գլխավոր խնդիրը եղել է դիմորդների առողջության եւ անվտանգության պահպանումը և դրա համար համապատասխան միջոցառումների կիրառումը: «Շրջայցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ, խրախուսելի է նաև այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների շնորհիվ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետևելու, թե ինչ է կատարվում դահլիճում: Կարևոր է նաև այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն՝ պատճենահանել իրենց աշխատանքները և տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում մեր դիմորդները կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,- նշեց Գնել Սանոսյանը: Մարզպետը զրուցեց նաև դիմորդների ծնողների հետ: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին կազմակերպչական բոլոր տեսակի աշխատանքների և քննության համար լիարժեք պայմաններ ստեղծելու համար: Մարզպետն էլ իր հերթին ծնողներին հավաստիացրեց, որ նորմալ միջավայր է ստեղծված, որպեսզի երեխաները իրենց գիտելիքները շարադրեն: « Այս տարի շրջանավարտները արտակարգ պայմաններում են ավարտել դպրոցը և համոզված եմ, որ քննությունները նույնպես արտակարգ արդյունքներով կհանձնեն»,- նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության մարզային վարչությանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությանը, ԿԳՄՍ նախարարությանը, ԳԹ կենտրոնին և այն կառույցներին, որոնց ներկայացուցիչները աջակցել են քննությունների կազմակերպման և անցկացման հարցում:

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սեւանի փողոցի սկզբնամասում եւ վերջնամասում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ համայնքապետարանի շենքի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 600 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Սեւանի փողոցի հատվածների ասֆալտապատման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 400 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝...

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2020
Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհվեց 2020 թվականի ամառային զորակոչի առաջին խումբը: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատում նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ քաջալերելով նորակոչիկներին եւ նրանց ծնողներին: «Ես մի շատ կարեւոր հորդոր ունեմ բոլորիդ. միջանձնային հարաբերություններ պարզելուց առաջ մտածեք, որ դուք նույն ազգի զավակներ եք, եղբայրներ ու հարազատներ, որ իրավունք չունեք տարբերություն դնել ձեր ծննդավայրերի ու անձերի միջեւ: Դուք պարտավոր եք անզիջում լինել միայն սահմանից այն կողմ գտնվող հակառակորդի հանդեպ, որպեսզի խաղաղ մնա մեր հայրենիքը եւ անխախտ՝ մեր հայրենի հավատը:Հիշեք միշտ, որ ձեր...

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են միասնական քննություններին 01.07.2020
2020 թվականի հուլիսի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Դրանք Գեղարքունիքի մարզում անցկացվելու են Գավառի համար 1 և 3 հիմնական և համար 8 միջնակարգ դպրոցներում: Մարզում այս տարի միասնական քննություններին կմասնակցի 749 դիմորդ: Գավառի համար 1 հիմնական դպրոցում միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 4-ին, 6-ին և 8-ին, Գավառի համար 3 հիմնական դպրոցում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, իսկ Գավառի համար 8 միջնակարգ դպրոցում՝ հուլիսի 6-ին: Համավարակով պայմանավորված՝ միասնական քննություններին նախորդելու են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք քննության մասնակիցների համար կապահովեն անվտանգ միջավայր: Անվտանգության միջոցառումները իրականացվելու են Գեղարքունիքի մարզպետարանի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և տվյալ կրթական հաստատության տնօրենության համատեղ ուժերով: