Նորություններ

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը 01.12.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Այրք բնակավայրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծում է ստացել խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է արցախցի դպրոցականներին 26.11.2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Մարտունի համայնքում Արցախի Հանրապետությունից ժամանած փախստական երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Մարտունու համայնքապետարանի վերահսկողությամբ նշված աջակցությունը բաժանվում է արցախցի դպրոցահասակ երեխաներին՝ խրախուսելով նրանց կյանքում կրթության կարևորությունը և դերը: Նաև, համայնքում կազմակերպվում և վերահսկվում է ԱՀ-ից ժամանած փախստական երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը:

Գեղարքունիքի մարզպետը գերազանցության մեդալներ հանձնեց թեկնածուներին 23.11.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից 2019-2020 ուսումնական տարում գերազանցության երեք մեդալակիրներին և նրանց ծնողներին: Մեդալակիրներից Ռաֆիկ Սամվելի Ղազարյանը, ով այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ, Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ է։ Լուսինե Վահագնի Գրիգորյանը, ով այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ավարտել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը, իսկ գերազանցության հաջորդ մեդալակիր, այժմ Գավառի պետական համալսարանի ուսանող Արեգա Հունանի Հովհանիսյանը ներկայացնում է Սարուխանի Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: Գնել Սանոսյանը շնորհավորեց մեդալակիրներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: «Մեր երկրում առաջընթաց և զարգացում ապահովելու ամենամեծ նախապայմանը որակյալ և ուժեղ կրթական համակարգ ունենալն է: Տարբեր ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է շտկել նախևառաջ խելացի ու բանիմաց մասնագետների, նրանց կրթական բարձր մակարդակի շնորհիվ: Այսօր տարբեր ուսումնական...

Տեղեկացում 18.11.2020
Թումո ստեղծարար կենտրոնը սկսել է 12-18 տարեկան երեխաների գրանցման աշխատանքները Գավառի տարածաշրջանի դպրոցականների համար։ Ձեզ եմ ներկայացնում առցանց գրանցման հղումը https://tumo.org/join/ և +37495283823 հեռախոսահամարը գրանցման համար։

Տեղեկացում 18.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արցախի Տեղեկատվական շտաբ. ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։ Նշված գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք մինչև Արցախի Հանրապետություն վերադառնալը հերթագրվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսախոսահամարներով: