Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին  հյուրընկալեց  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին հյուրընկալեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 15.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հյուրընկալեց Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի «Մասնագիտական կողմնորոշման ակումբի» անդամ աշակերտներին եւ ակումբի ղեկավար ուսուցիչներ Լիլյա Խանդանյանին ու Լիլիթ Հայրապետյանին: Մարզպետը սեւանցի դպրոցականներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքները, երկրի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների հիմնական գործառույթները, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը, վարչատարածքային բաժանումները, Գեղարքունիքի մարզի ժողովրդագրությունը, Սեւանա լճի հիմնախնդիրները եւ համաշխարհային նշանակությունը, այս տարվա տնտեսական ձեռքբերումները, իրականացված քաղաքաշինական եւ սուբվենցիոն ծրագրերը, զբոսաշրջության զարգացման տեսլականը, էլեկտրոնային կառավարման համակարգի աշխատանքը, մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: «Որպեսզի դուք կարողանաք ձեռք բերել պահանջվող ու հանրօգուտ մասնագիտություններ, առաջին հերթին պետք է լավ սովորեք թե՛ դպրոցում..

Գեղարքունիքի մարզի թատերախմբերն աչքի են ընկել հանրապետական մանկապատանեկան փառատոնում

Գեղարքունիքի մարզի թատերախմբերն աչքի են ընկել հանրապետական մանկապատանեկան փառատոնում 14.11.2019

Երևանում անցկացվեց «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող և անցկացվող «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնի հանրապետական փուլը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան թատերական 28 լավագույն խմբեր՝ 30 բեմադրությամբ: Գեղարքունիքի մարզից փառատոնին մասնակցում էին «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության «Արեգ» երգասաց-տիկնիկային թատերախումբը՝ «Ճերմակ օձը» հեքիաթի բեմադրությամբ՝ ըստ Գրիմ եղբայրների, թարգմանությամբ Հովհ.Թումանյանի, գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Սարգսյան, Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի «Նուրի-Նուրի» թատերախումբը՝ «Մարդու բախտը» հեքիաթի բեմադրությամբ՝ ըստ Հովհ.Թումանյանի «Անխելք մարդը» և «Ձախորդ փանոսը» հեքիաթների, գեղարվեստական ղեկավար՝ Սուսաննա Սարգսյան, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը՝ «Մի բուռ հեքիաթ» հեքիաթների բեմադրությամբ՝ ըստ Հովհ. Թումանյանի...

Հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բժիշկների հետ անցկացվեց ուսուցողական  խորհրդակցություն

Հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բժիշկների հետ անցկացվեց ուսուցողական խորհրդակցություն 14.11.2019

ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին Գավառի բժշկական կենտրոնի դահլիճում ուսուցողական խորհրդակցություն անցկացվեց Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախածննդյան հսկողություն իրականացնող բժիշկների հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2018 թվականի նախածննդյան հսկողության ստանդարտները, որոնք համեմատվեց նույն թվականին Հայաստանում իրականացվող հղիների նախածննդյան հսկողության ծավալների հետ: Ուսուցողական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Բանախոսը խորհրդակցությանը մասնակից մարզի գինեկոլոգների եւ ընտանեկան բժիշկների հետ քննարկեց նախածննդյան հսկողության, հղիության վաղաժամ ընդհատման հետ առնչվող հարցեր:

    Գեղարքունիքի մարզպետն ընդունեց   « Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգողին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց « Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգողին 14.11.2019

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգող Ռուբինա Դեւրիկյանին: Հանդիպման սկզբում Ռուբինա Դեւրիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, ընթացքը եւ կես տարվա արդյունքները: «Ծրագիրն առայժմ Գեղարքունիքի մարզում իրականացվում է միայն խոշորացված համայնքներում: Մենք գործակցում ենք «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությանը, համագործակցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների , ինչպես նաեւ՝ Վարդենիսի, Գեղամասարի, Շողակաթի եւ Ճամբարակի համայնքապետարանների հետ: Համատեղ միջոցառումների արդյունքում մենք ընտրել ենք կարիքավոր կանանց, ովքեր նպաստառու են, սակայն կարող են աշխատանքով ավելացնել իրենց եկամուտները: Այդ նպատակով մենք նրանց հատկացնում ենք արտադրության համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, նաեւ մեր գործընկեր կազմակերպության միջոցով կազմակերպում արտադրանքի իրացումը: Տարբեր ոլորտներում...

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտորոնը վերազինվել են նորագույն բժշկական  սարքավորումներով

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտորոնը վերազինվել են նորագույն բժշկական սարքավորումներով 13.11.2019

Մարտունի քաղաքի ծննդատունը եւ բժշկական կենտրոնը իրենց տնտեսված միջոցների հաշվին ձեռք են բերել նորագույն բժշկական լաբորատոր եւ գործիքային սարքավորումներ, որոնց գործարկմամբ բարձրանում է բուժսպասարկման որակը եւ բուժհետազոտությունների արդյունավետությունը: Նորագույն սարքավորումների աշխատանքը դիտարկելու նպատակով Մարտունու ծննդատուն եւ բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց «Մարտունու ծննդատուն¦ ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, բուժհաստատությունը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտման սարք, որի համար տնտեսված միջոցներից հատկացվել է 9,5 միլիոն դրամ: §Նորագույն սարքավորումը հայտնաբերում է մանկաբարձագինեկոլոգիական, ինչպես նաեւ երակների եւ պտղի անոթների հետ կապված հիվանդությունները, տարբեր տեսակի արատներ, որոնք հնարավոր կլինի կանխարգելել ժամանակին: Այս սարքավորումը մեր հազարավոր շահառուներին հնարավորություն կտա՝ ճշգրիտ հետազոտություններ անցնել տեղում: Մինչեւ հունվար ամիսը մենք մեր միջոցների հաշվին սպասարկումը կիրականացնենք անվճար...

Լիճք գյուղում բացվեց մանկապարտեզ

Լիճք գյուղում բացվեց մանկապարտեզ 12.11.2019

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ: Մանկապարտեզի բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եւ Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը՝ մանկապարտեզի երկու սաների մասնակցությամբ: Մարզպետը եւ համայնքի ղեկավարը տնօրեն Կարինե Շաբոյանի ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզի խմբասենյակներում, խոհանոցում ու ճաշարանում, ծանոթացան շենքային, գույքային եւ ուսումնադաստիարակչական պայմաններին: Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզում կեցության, ուսումնառության ու ստեղծագործական ձիրքերի զարգացման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: «Բացվել է երեք խումբ՝ 96 տեղով: Աշխատակազմը լիովին պատրաստ է՝ երեխաներին նախադպրոցական անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու համար: Մանկապարտեզը կարող է ապահովել մինչեւ 100 տեղ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:42:36