Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

18.01.2022

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը կկատարվի, ինչպես նաև այն, որ զորակոչին ներգրավված կազմակերպությունների (համայնքներ, բուժհաստատություններ,ոստիկանություն) հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Այնուհետև զորակոչային հանձնաժողովի անդամներն անդրադարձան կրթության հիմքով պատանիներին տարկետում տալուն վերաբերող գրություններին, որոնց վերաբերյալ տրվեց դրական եզրակացություն:
Զորակոչային հանձնաժողովի նիստի ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարեց ուշադիր և հետևողական լինել ձմեռային զորակոչի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ավարտվելուն պես զեկուցել արդյունքների մասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30