Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Լճաշենի «Էթիունի» հյուրատուն-սոցիալական ձեռնարկություն

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Լճաշենի «Էթիունի» հյուրատուն-սոցիալական ձեռնարկություն 23.02.2021

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Լճաշեն համայնքի նորաստեղծ «Էթիունի» հյուրատուն-սոցիալական ձեռնարկություն։ Նրան ուղեկցում էր Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը։ Ինչպես տեղում մարզպետին ներկայացրեց հյուրատուն-ձեռնարկության հիմնադիր Սաթիկ Բադեյանը, հյուրատունը ստեղծվել է մի քանի դրամաշնորհային ծրագրերի միավորմամբ եւ հանդիսանում է Լճաշեն համայնքի զբոսաշրջության զարգացման ծրագրերի մի բաղադրիչը։ «Դրամաշնորհային աջակցությունների շնորհիվ հիմնանորոգվել է շենքը, ձեռք է բերվել կահույք, կառուցվել ու հագեցվել է խոհանոցը, կատարվել է դրսի տարածքի սալիկապատում եւ այլ կարգի աշխատանքներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակներում Լճաշենի երիտասարդ մասնագետներից վերապատրաստվել են արշավային եւ հնագիտական տուրիզմի գիդեր, քարտեզագրվել են տուրիստական մի շարք երթուղիներ, ձեռք է բերվել ցուցադրության վիրտուալ սարքեր՝ հոլոգրաֆիկ բուրգ, որի միջոցով ցուցադրվում են Լճաշենի հնագիտական նշանակության գտածոները եւ հեռադիտակ,...

Նոր նշանակում

Նոր նշանակում 23.02.2021

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 23 փետրվարի 2021, 158 – Ա որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Ռմբակոծությունից հետո հիմնանորոգվում է Կութի միջնակարգ դպրոցը

Ռմբակոծությունից հետո հիմնանորոգվում է Կութի միջնակարգ դպրոցը 22.02.2021

2020 հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մասնակիորեն վնասվեց նաև Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի միջնակարգ դպրոցը: Ռմբակոծության հետևանքները վերացնելու նպատակով դպրոցում այս տարվա փետրվարի 10-ից մեկնարկել են մի շարք վերանորոգման աշխատանքներ: Դրանք կրում են բարեգործական բնույթ: Նախաձեռնությունը հեղինակը՝ VIWA բարեգործական ընկերության նախագահ Գևորգ Ղարաբեկյանն է, աշխատանքներն իրականացնում է « Զավեն-Աշոտ» ՍՊԸ-ն: Կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակներում դպրոցում այս օրերին կատարվում է 6 դասասենյակի, գրադարանի, ուսուցչանոցի և 1 առանձնասենյակի վնասված և քայքայված փայտե պատուհանների ամբողջովին փոխումը նոր մետաղապլաստե պատուհաններով, նոր պատուհանագոգերի տեղադրում: Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են 2 դասասենյակի դռներ, կատարվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև մարտի 6-ը:

Հերթական զորակոչը Գավառի տարածաշրջանում էր

Հերթական զորակոչը Գավառի տարածաշրջանում էր 21.02.2021

2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ ճանապարհվեց Գավառի տարածաշրջանից։Գավառի տարածաշրջանի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցին բարեմաղթանքներով ու ծափահարություններով։Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:

Գեղարքունիքի մարզից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 72  աշակերտ

Գեղարքունիքի մարզից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 72 աշակերտ 19.02.2021

Այս տարվա հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 13-ը Գեղարքունիքի մարզում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքների ամփոփումից հետո հաղթող ճանաչված 72 աշակերտներ երաշխավորվել են մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված 478 աշակերտներ: Մարզային փուլում հաղթող ճանաչված 72 աշակերտներից 54-ը հաջողություն են գրանցել հումանիտար առարկաներից, իսկ 18 աշակերտ բնագիտական առարկաներից՝ առցանց տարբերակով: Օլիմպիադայի մարզային փուլի արդյունքների ամփոփումից հետո պարզ է դարձել, որ պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, հայ եկեղեցու պատմություն առարկաներից հաղթող են ճանաչվել 8-ական տարբեր տարիքի դպրոցականներ։ 10 աշակերտ հաղթող են ճանաչվել աշխարհագրություն, 7 աշակերտ՝ նախնական զինվորական պատրաստություն, 4 աշակերտ՝ գերմաներեն, 3 աշակերտ՝ անգլերեն...

Գեղարքունիքի մարզի համայնքներում անցկացվում են «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ

Գեղարքունիքի մարզի համայնքներում անցկացվում են «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ 19.02.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում, համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշման, շարունակվում են կազմակերպվել «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ։ Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումը, որին մասնակցեցին I-IX դասարանների աշակերտները: Անցկացվեցին մրցումներ սահնակներով, պարանի ձգում, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային կոխ, սպորտլանդիա և շախմատ: Միջոցառման վերջում վառված խարույկը իր շուրջը համախմբեց բոլոր մասնակիցներին: «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ անցկացվեցին նաև Սևան քաղաքում՝ Սևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30