Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 20.03.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք անցնել հղումով եւ լրացնել հայտը՝ shorturl.at/eikzR ✅անուն, ազգանուն, տարիք ✅հեռախոսի համար, համայնք ✅մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը) Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Սեւակ Դվոյանին՝ 093 23 49 59 հեռախոսահամարով։

Տեղեկացում

Տեղեկացում 20.03.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում շաբաթ եւ կիրակի օրերին եւս սահմանված է շուրջօրյա հերթապահություն և գործում է ԹԵԺ գիծ: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 060 65 06 43, 060 65 06 23, 060 65 06 12 , 093 28 45 24 հեռախոսահամարներով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի  մարզպետարանը  առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

Գեղարքունիքի մարզպետարանը առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով 19.03.2020

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստերի՝ gegharkunik@mta.gov.am , gegharkunik.qartughar@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել Գեղարքունիքի մարզպետարանում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ (+374 60) 650 612:

ՈւՂԵՑՈՒՅՑ  Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման

ՈւՂԵՑՈՒՅՑ Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման 19.03.2020

Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին և Ոստիկանության տարածքային բաժին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման և դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց խստագույնս պահպանել փակ տարածքում միաժամանակ 20 հուգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը՝

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն 18.03.2020

Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով։

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն 18.03.2020

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր: Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55