Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի  կարգադրությամբ մարզում արդեն   կատարվել  են անասունների հաշվառման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզում արդեն կատարվել են անասունների հաշվառման աշխատանքները 19.02.2020

Գեղարքունիքի մարզում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը, որի արդյունքներով նվազել է խոշորի, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 94 հազար 799 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 44 հազար 381-ը՝ կովեր են: 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ խոշորի քանակընվազել է 2434 գլխով, կամ՝ 5,2 տոկոսով: Մանր եղջերավորների քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 89 հազար 495 գլուխ՝ նախորդ տարվա նույն օրվա 89 հազար 460 գլխի դիմաց: Ընդ որում, մայրական կազմը եղել է 62 հազար 656 գլուխ՝ նախորդ տարվա հունվարի 1-ին գրանցված 60 հազար 992 գլխի դիմաց: Նույն ժամանակահատվածում մարզի տնտեսություններում հաշվառվել է 15 հազար 985 գլուխ խոզ, որից մայրերը կազմել են 2994 գլուխ: Չնայած նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ խոզերի գլխաքանակն ավելացել է 337-ով, սակայն մայրերի գլխաքանակը նվազել է 226-ով: Նույն ժամանակահատվածում մարզում հաշվառվել է 283 հազար 537 թեւ թռչուն՝ նախորդ տարվա 285 հազար 141 թեւի դիմաց: Հաշվառվել է 41 հազար 291 մեղվաընտանիք,

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին 19.02.2020

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնից մարզ գործուղված աշխատակիցներին: Հանդիպման սկզբում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ 2020 թվականին, ըստ ժամանակացույցի, նախատեսված է պլանային տեսչական ստուգումներ իրականացնել մարզպետարանի ենթակայությամբ գործող Ծովազարդի, Վանևանի, Դդմաշենի, Գանձակի թիվ 2, Սարուխանի թիվ 2, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Սևանի ավագ դպրոցում: Նշված կրթօջախներում ստուգվելու են կրթության ոլորտի իրավական ակտերը, իսկ դպրոցականների գիտելիքներն ստուգելու նպատակով նրանց գրավոր աշխատանք է տրվելու հայոց լեզու, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից: Աշխատանքները մարզում ավելի արդյունավետ իրականացնելու և պլանային ստուգումների ընթացակարգին ծանոթացնելու համար կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները նույն օրը հանդիպում կունենան նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Տեղեկատվական հանդիպում` Գեղարքունիքի մարզպետարանում

Տեղեկատվական հանդիպում` Գեղարքունիքի մարզպետարանում 18.02.2020

Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի միավորված և սահմանամերձ գյուղական համայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտեր ներկայացնող կողմերի մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում՝ վերջերս հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի համար հայտարարված մրցույթի առաջին փուլի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ համագործակցություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները: Հանդիպման ընթացքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը նշեց, որ այս հանդիպումը հետապնդում է տեղեկատվական նպատակ: Ըստ բանախոսի՝ միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակն է` նպաստել գյուղական միավորված, այդ թվում` սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով: Ըստ ծրագրի պահանջների՝ համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային

Ավարտվել է  առարկայական  օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 18.02.2020

Գեղարքունիքի մարզում ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքներով հաղթած մասնակիցները փետրվարի 21-ից կմասնակցեն հանրապետական փուլին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տվյալներով, այս պահի դրությամբ հայտնի են հումանիտար առարկաների գծով անցկացված օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները, իսկ օնլայն տարբերակով անցկացված օլիմպիադայի հաղթողների անունները հայտնի կդառնան, երբ առարկայական օլիմպիադայի հանրապետական կոմիտեն կհրապարակի վերջնական արդյունքները: «16 առարկաների գծով կազմակերպված օլիմպիադան անցկացվեց առկա եւ օնլայն կարգով:Օնլայն կարգով օլիմպիադայի մարզային փուլն անցկացվեց աստղագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից: Աշխատանքների արդյունքները առարկայական օլիմպիադայի մարզային հանձնաժողովի կողմից ուղարկվել են հանրապետական կոմիտեի ստուգմանը, իսկ հումանիտար հոսքի առարկաներից անցկացված օլիմպիադայի աշխատանքները գնահատվել են տեղում:

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան 17.02.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել բքի պատճառով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, բացի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք ուղղություններից ու Վարդենյաց լեռնանցքից, մարզի մյուս տարածքների ճանապարհների անցանելիությունն ապահովված է լիարժեքորեն: «Վարդենյաց լեռնանցքում ու Վարդենիսի տարածքի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին անցած գիշերվա ընթացքում գրանցված բքերը կրկին դժվարանցանելի իրավիճակ են ստեղծել տրանսպորտային երթեւեկության համար: Առանձին տեղերում ձյան կուտակումները հասել են մինչեւ 1 մետրի: Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում տեղացած թույլ ձյունը տեղ-տեղ մերկասառույց է առաջացրել միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին, որոնց մշակման ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ »,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ 13.02.2020

Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-13-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով պահպանվել է դժվարանցանելի իրավիճակը միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով, փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ մարզի ճանապարհների հիմնական մասի անցանելիությունն ապահովված է, իսկ որոշ ուղղություններում ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ աղով ու ավազով մշակման աշխատանքները: «Ճանապարհների մաքրման աշխատանքներ այս պահին ընթանում են Ճամբարակի, Վարդենյաց ու Սոթքի լեռնացքներում, Վարդենիսի տարածքի որոշ հատվածներում՝ Տրետուքում, Կութում, Ախպրաձորում, Գեղաքարում, Վերին Գետաշեն-Մադինա հատվածում: Ճանապարհաշինարարները վերջին երեք օրերին աշխատել են շուրջօրյա ռեժիմով եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն ճանապարհների անցանելիությունը: Միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույցը պահպանված է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59