Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2019 հունիս-նոյեմբեր ամիսներին  Սեւանի թերակղզի են այցելել  158 հազար 162 զբոսաշրջիկ

2019 հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել 158 հազար 162 զբոսաշրջիկ 22.01.2020

Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի տեղեկացմամբ 2019 թվականի ամռան եւ աշնան ամիսներին թերակղզում գործող տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել են 5082 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 2000-ով: Զբոսաշրջիկներից 4110-ը ստացել են զբոսաշրջային ինֆորմացիա, 912-ը` ընդհանուր: Զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել օգոստոս ամսին` 1246, որից 979-ին տրվել է զբոսաշրջային, իսկ 267-ին` ընդհանուր ինֆորմացիա: Նախորդ տարվա համեմատ, ըստ ծագման երկրների, գրանցվել է էական տեղաշարժ: Եթե 2018-ին զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Լեհաստանից ժամանածները ՝416, ապա 2019-ին առաջին հորիզոնականում են Ֆրանսիայից ժամանածները` 548: 2018-ին երկրորդից հինգերորդ հորիզոնական զբաղեցրած երկրների` Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188, փոխարեն 2019-ին արձանագրվել է հետեւյալ պատկերը. Իտալիա` 459, Լեհաստան` 405, Բելգիա` 397, Իսպանիա` 316: Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից: Գրասենյակի պատասխանատուն ներկայացրել է նաեւ ծառայությունից օգտվածների սեռային պատկերը. կենտրոնի ծառայություններին է

Վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր 22.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: «Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը:

Հայտնի են  բռնցքամարտի մարզային երիտասարդական առաջնության հաղթողները

Հայտնի են բռնցքամարտի մարզային երիտասարդական առաջնության հաղթողները 21.01.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի թիվ 3 որոշման համաձայն հունվարի 18-ին Մարտունու մարզադպրոցում անցկացվել է Գեղարքունիքի մարզի 2002-2003 թվականներին ծնված երիտասարդների բռնցքամարտի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին: Բռնցքամարտի մարզային առաջնությանը մասնակցել են Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Լիճք, Ծովինար, Գեղհովիտ, Վարդաձոր, Արծվանիստ եւ Ակունք համայնքների երիտասարդ բռնցքամարտիկներ: Հաղթող են ճանաչվել ՝ 49կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Վիգեն Բարսեղյանը, մարզիչ՝ Մհեր Մարգարյան, 52 կգ. քաշային կարգում ՝ Մարտունու մարզադպրոցի սան Վազգեն Հունանյանը,մարզիչ՝ Գագիկ Սարգսյան ,56 կգ. քաշային կարգում՝ Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Քեշիշյանը, մարզիչ՝ Էդգար Սահակյան ,60 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Արմեն Հարությունյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 64 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը,մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 69կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը,մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 75կգ. քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Գրեյանը,մարզիչ՝ Գագիկ Սարգսյան եւ Գավառի մարզադպրոցի սան Նարեկ Սաքեյանը, մարզիչ՝ Մարատ Կարոյան, 81կգ. քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Գարիկ Սիմոնյանը,մարզիչ՝ Մանուշակ Դավուդյան…

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի տարեկան հաշվետվության ամփոփ պատկերը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի տարեկան հաշվետվության ամփոփ պատկերը 20.01.2020

2019 թ–ն ՀՀ Գեղարքունիքի մարզի համար լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման տարի էր։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 103 սուբվենցիոն ծրագիր է իրականցվել, որի համար ներդրվել է 4 մլրդ 460 մլն դրամ։ Կառուցվել եւ հիմնանորոգվել է 7 մանկապարտեզ, 4 մշակույթի տուն, անցկացվել են ոռոգման՝ 17 , խմելու ջրի՝ 13, արտաքին լուսավորության՝ 13 ցանց, կառուցվել է 4 պուրակ եւ խաղահրապարակ, վերանորոգվել է 2 բազմաբնակարան շենքերի մուտքեր եւ տանիքներ, անցկացվել է 2 գազատար, ասֆալտապատվել 36 ներհամայնքային ճանապարհ: Նախորդ տարի մարզում ասֆալտապատվել է 72 կմ ճանապարհ: Մարզի 16 համայնքում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1500հա դասական նշանակության հողամասերի՝ առանց սահմանված կարգով վարձակալական պայմանագրերի կնքման օգտագործման դեպքեր: Կատարվել է նաեւ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանների ճշգրտում, որի արդյուքնում շուրջ 200 հա-ով ավելացել է Գեղարքունիքի մարզի տարածքը՝ դառնալով 535131,8 հա : Նախորդ տարի մարզի 57 համայնքից 26–ում չէր իրականացվում աղբահանություն։ Հետեւողական աշխատանքի արդյունքում

Մարտունու բժշկական կենտրոնում հաջորդ  շաբաթվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Մարտունու բժշկական կենտրոնում հաջորդ շաբաթվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունքը 20.01.2020

Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքի բացման ուղղությամբ արդեն կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Հեմոդիալիզի բաժանմունքը հունվարի 27-ից կսպասարկի հերթագրվածներին: «Բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, առողջապահության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ և կառավարության համաձայնությամբ: Այն ծրագրով նախատեսված էր ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչեւ նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարում ենք հիվանդների հերթագրում, որի համար տարածել ենք համապատասխան տեղեկատվություն: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում,

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 17.01.2020

Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 2020 թվականի հունվարի 13-20-ը անցկացվում է դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Մասնակցության հայտ է ներկայացրել 1891 աշակերտ, որից՝ 179-ը՝ Սեւանի, 441-ը Մարտունու, 639-ը՝ Գավառի, 367-ը՝ Վարդենիսի, 264-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններից։ Օլիմպիադան անցկացվում է Գավառի N 5, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N 2, Ճամբարակի N 1 եւ Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցներում: Տարածքային փուլի արդյունքները կամփոփվեն հունվարի 21-ին: Տարածքային փուլում հաղթող ճանաչված աշակերտները հունվարի 25-ից կմասնակցեն առարկայական օլիմպիադայի մարզային փուլին, իսկ մարզային փուլում հաղթած աշակերտները ձեռք կբերեն հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Տարածքային փուլում օլիմպիադան անցկացվում է հումանիտար առարկաներից, իսկ բնագիտական առարկաների օլիմպիադան անցկացվում է օնլայն տարբերակով, դպրոցական ու մարզային փուլերով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59