Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային փրկարարական վարչության համատեղ  ուժերով անցկացվեց  ուսումնական վարժանք

Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային փրկարարական վարչության համատեղ ուժերով անցկացվեց ուսումնական վարժանք 09.12.2019

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 1988 թվականի ավերիչ Երկրաշարժի 31-րդ տարելիցի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում անցկացնում է աղետների դիմակայությանը վերաբերող միջոցառումներ: Դրանցից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզը: Նմանատիպ միջոցառումներ տեղի ունեցան մարզի համայնքներում և հանրակրթական հաստատություններում: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի բժշկական կենտրոնի հետ համատեղ, աղետների դիմակայությանն առնչվող ուսումնական վարժանք անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում: Պայմանականորեն տեղի ունեցած ցնցման արդյունքում մարզպետարանի շենքից տարհանվեցին բոլոր աշխատակիցները, ապա մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները առանձին-առանձին մարզպետին զեկուցեցին իրենց ստորաբաժանման աշխատակիցների տարհանման արդյունքների մասին: «Ուսումնավարժության շրջանակներում կար երկու տուժած, որոնց առաջին բուժօգնություն ցուցաբերվեց, դուրս բերվեցին շենքից և հանձնվեցին շտապօգնության ծառայությանը»...

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2019

Դեկտեմբերի 7-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհվեցին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի ղեկավար այրեր, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային և քաղաքային ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ , դպրոցականներ եւ անհատ քաղաքացիներ: Ծաղկեդրման արարողությունից հետո մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին, ներկա գտնվեցին եկեղեցում մատուցվող հոգեհանգստյան կարգին, որը կատարվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների: «1988 թվականի այս օրը մեր հայրենիքին բաժին հասավ ծանր աղետը: Հայրը շտապում էր աշխատանքի, զավակները մանկապարտեզ կամ դպրոց էին գնում, մայրը պատրաստվում էր դիմավորել իր սիրելիներին: Սակայն ծանրագույն աղետը ի չիք դարձրեց այս սպասումը՝ խլելով բազմահազար մարդկային կյանքեր: Այդ արհավիրքից անցել է 31 տարի, սակայն...

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 06.12.2019

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կայացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ էջմածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եկեղեցու հիմնանորոգման գործում ֆինանսական միջոցներ տրամադրած բարերար Գագիկ Հովհաննիսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր: Վերաբացման եւ վերաօծման արարողությանը նախորդեց օծված Սուրբ Խաչի տեղադրումը, որը տասնամյակների տեւական բացակայությունից հետո հանգրվանեց նորանորոգ եկեղեցու գմբեթին: «Սիրելի հավատավորներ, շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա առիթով:Աչքներս լույս լինի, քանի որ Գեղարքունյաց հնամենի աշխարհում այսօր մենք վերաբացում ու վերաօծում ենք մի այնպիսի կարեւոր հուշարձան, որը հարյուրամյակներով ծառայել է մեր ժողովրդի հոգեւոր կարիքներին, սակայն ժամանակի չար ձեռքով ավերվել ու մատնվել էր մոռացության: Այսուհետ այն կյանք ու շունչ է առել շնորհիվ ներքին գետաշեգետաշենցի բարերար ու գործարար Գագիկ Հովհաննիսյանի Աստվածասիրության ու հայրենասիրության

Աստղաձորում ավարտի է հասցվել   սուբվենցիոն երկու ծրագիր

Աստղաձորում ավարտի է հասցվել սուբվենցիոն երկու ծրագիր 05.12.2019

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց արդյունքում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում եւ ասֆալտապատվել Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը՝ 630 գծամետր երկարությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով 1300 գծամետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Զորավար Անդրանիկ փողոցում: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ ավարտվել հոկտեմբերին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 630 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն 227 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը...

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.12.2019

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետն ընդունեց Գավառի և մարզի մյուս տարածաշրջանները ներկայացնող 41 քաղաքացիների: Դիմումատու քաղաքացիներից 1-ը խնդիր բարձրացրեց՝ արտադրական տարածքում ձկան նախկին արտադրությունը վերագործարկելու նպատակով պետական կամ դոնոր կազմակերպությունների աջակցությունը ստանալու, 1 քաղաքացի՝ շինթույլտվություն ստանալու, 1 քաղաքացի՝ միջհամայնքային երթուղային տրանսպորտի վերականգնման, 4 քաղաքացի՝ բնակարանի վերանորոգման նպատակով շինանյութ կամ այլ տեսակի աջակցություն ստանալու, 2 քաղաքացի՝ բուժում ստանալու, 1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ համայնքային մանկապարտեզների վերանորոգման և վերագործարկման նպատակներով: Դիմումատու քաղաքացիներից 8-ը Գեղարքունիքի մարզպետին խնդրեցին աջակցել աշխատանք ձեռք բերելու հարցում, իսկ 1 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար: 20 քաղաքացիներ սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման և վառելանյութ ձեռք բերելու նպատակով...

Կլիմայի փոփոխության եւ ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում

Կլիմայի փոփոխության եւ ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում 03.12.2019

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը եւ հարմարվողականության գործողությունները․ Գավառի օրինակը» թեմայով աշխատանքային քննարկումը, որի նպատակն էր՝ Գեղարքունիքի համայնքային ներկայացուցիչների հետ քննարկել մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու ադապտացման հնարավորությունները, ինչպես նաեւ ներկայացնել «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների միության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ: Ողջույնի խոսքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը կարեւորեց մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերների քննարկումն ու դրանց ադապտացման միջոցառումների հստակեցումը, ինչպես նաեւ մարզի այլ համայնքներում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36