Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի ներկայացուցիչներին 10.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցին եւ մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով նախապատրաստվող համագործակցության լայն շրջանակ: Վլադիմիր Սիմոնյանցը եւ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ավանեսովը ներկայացրին նախապատրաստվելիք համագործակցության շրջանակը՝ մատնանշելով առողջապահության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության, սննդի վերամշակման ոլորտները: «Մեր կազմակերպության նպատակները բավականին հավակնոտ են ու հեռանկարային, որոնք կյանքի կոչելու դեպքում էապես առաջ կմղեն թե՛ Հայաստանի, թե՛ Գեղարքունիքի մարզի տնտեսությունը: Մենք նախատեսում ենք Գեղարքունիքում հիմնել Չինական ավանդական բժշկության կենտրոն, որը կարող է ձեռք բերել համաշխարհային նշանակություն: Նախատեսում ենք ստեղծել բազալտի, կարտոֆիլի ու սխտորի վերամշակման տեխնոպարկեր, համագործակցել դեղագործության ոլորտում, որտեղ Չինաստանը լուրջ առաջընթաց ու ճանաչում է արձանագրել...

Վարդենիսի հիվանդանոցում իրականացվել է բարեգործական հերթական ձեռնարկը

Վարդենիսի հիվանդանոցում իրականացվել է բարեգործական հերթական ձեռնարկը 10.10.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցում «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում իրականացվել է բարեգործական երկրորդ ձեռնարկը. Հիվանդանոցն ապահովվել է արեւային էլեկտրակայանով՝ 5 կիլովատ ժամ հզորությամբ: Այս մասին հայտնեց «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, մասնագիտությամբ բժիշկ Մարիա Ազիզյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես ներկայացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանը, «Ֆիլանտրոպի Արմենիա» կազմակերպությունը Վարդենիսի հիվանդանոցում բարեգործական առաջին ձեռնարկն իրականացրել է այս տարվա հունիսի ընթացքում՝ ձեռք բերելով եւ տեղադրելով բիոքիմիական ապարատ: Բարեգործական ձեռնարկները Վարդենիսի հիվանդանոցում ունենալու են շարունակություն, քանի որ կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել՝ փուլ առ փուլ արդիականացնել սահմանամերձ ու հեռավոր տարածքի հիվանդանոցը: «Երկու ծրագիր արդեն իրականություն է դարձել: Մենք ծրագրում ենք հաջորդ փուլում այստեղ շահագործել...

Գեղարքունիքի մարզպետը մարզի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում

Գեղարքունիքի մարզպետը մարզի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում 09.10.2019

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում: Բացելով հանդիպումը՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում են ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր պատասխանատու պաշտոններ են վարում հանրային կյանքի տարբեր ոլորտներում: «Մենք անչափ հպարտանում ենք, որ մեր շրջանավարտներն աչքի են ընկնում ոչ միայն ուսման մեջ, այլ նաեւ հանրային կյանքի պատասխանատու ոլորտներում՝ իրենց ձեռք բերած գիտելիքներով մասնակցելով հայրենաշինությանը: Այստեղ են մեր նախկին ուսանողները, ովքեր որոշել են հանդիպել իրենց ֆակուլտետում ավարտելուց 15 տարի անց՝ կիսվելու իրենց հույզերով ու տպավորություններով: Նրանցից յուրաքանչյուրը հայրենանվեր աշխատանք է կատարում՝ բարձրացնելով մեր բուհի ու ֆակուլտետի անունը....

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը 09.10.2019

Հոկտեմբերի 8-ին շուքով նշվեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704 ամյակը: Էջմիածնի մշակույթի պալատում հրվիրված հանդիսավոր նիստին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն ներկայացնող օտարերկրյա դեսպաններ, հոգեւորականներ, մարզպետներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից: Հանդիսավոր նիստին մանսակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Հանդիսավոր նիստի ընթացքում քաղաքապետը «Էջմիածնի Բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումներ հանձնեց Էջմիածնի զարգացմանը նպաստ բերած քաղաքացիներին, գործարարներին, ինչպես նաեւ՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոթին...

Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստում հաստատվեց մեկ ծրագիր եւ մեկ ծրագրի ավարտական ակտ

Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստում հաստատվեց մեկ ծրագիր եւ մեկ ծրագրի ավարտական ակտ 09.10.2019

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից քննարկվեց, ապա հաստատվեց Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից ներկայացված «Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում» ծրագիրը եւ «Սեւան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղու նորոգում եւ բարեկարգում» ծրագրի ավարտական ակտը: «Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում» ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին եւ կավարտվի այս տարվա դեկտեմբերի 6-ին:

Մարզպետարանում կազմակերպվեց քաղաղացիների ընդունելություն

Մարզպետարանում կազմակերպվեց քաղաղացիների ընդունելություն 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի մոտ կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Մուտքագրված 24 դիմումներից 17-ը վերաբերում էին դրամական օգնությանը, 1-ը՝ ընտանեկան նպաստի վերականգնմանը, 2-ը՝ հողի սեփականության իրավունքի ճանաչմանը, 1-ը՝ բնակարանի տանիքի հիմնանորոգմանն աջակցելուն, 1-ը՝ ուսման վարձի փոխանցմանը: Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնք կուսումնասիրվեն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13