Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները

18.02.2022

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների՝ Գեղարքունիքի մարզով անցնող հատվածներում շարունակվում են 2022 թվականի փետրվարի 16-ից մեկնարկած աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները:
Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը փետրվարի 18-ին հերթական այցով դիտարկեցին Վարդենիսի հատվածում իրականացվող աշխատանքները, որտեղ ավտոճանապարհների սպասարկվող գոտիներում և նրանցից դուրս գտնվող աղտոտված հատվածներում իրականացվում են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվում են «Կապավոր» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38