Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն Սևան համայնքում

23.02.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 44 քաղաքացի: 36 դիմումներ վերաբերում էին մարզպետարանից դրամական աջակցություն ստանալուն, մնացած 8 քաղաքացիներ դիմում ներկայացրեցին բնակարանային և կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման, նոր բնակարանի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, պետական աջակցությամբ առողջարանում կամ բուժհիմնարկներում բուժում ստանալու, սոցիալական բնույթի այլ հարցերով:
Դիմումատուների մի մասին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ մնացած դիմումներ էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38