Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում բաշխվում են անհատական պաշտպանության միջոցներ

21.02.2022

Փետրվարի 20-ից Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ ստացված նվիրատվությունը բաշխվում է անհատական պաշտպանության միջոցների տեսքով։ Դրանք դիմակներ են, դեմքի պաշտպանիչ վահաններ, ալկոգել, ճաշարանի աշխատակիցների համար ստերիլ խալաթներ, որոնք բաշխվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմված բաշխման ցուցակներով ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ջանքերով՝ ի աջակցություն ուսումնական հաստատություններում COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների և ի նպաստ դպրոցական ճաշարանների վերաբացմանն ու դրանց անվտանգ աշխատանքն ապահովելու ջանքերին։ Անհատական պաշտպանության միջոցները նախատեսված են ուսումնական հաստատությունների սովորողների եւ անձնակազմերի համար:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նվիրատվությունը մարզում բաշխվում է մարզպետարանի եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 124 հանրակրթական դպրոցներին, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին, Գավառի պետական երաժշտական, Գեղարքունիքի տարածաշրջանային պետական, Գավառի գյուղատնտեսական, Գավառի եւ Մարտունու բժշկական, Սեւանի բազմագործառութային, Վարդենիսի պետական քոլեջներին, Սեւանի ջրային մարզաձեւերի մարզադպրոցին։
Պաշտպանիչ միջոցների բաշխումը կավարտվի փետրվարի 28-ի դրությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38