Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց  Շողակաթ խոշորացված համայնք

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Շողակաթ խոշորացված համայնք 22.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ խոշորացված համայնքում կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Մարզպետի այցի առաջին կանգառը Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Աղբերք գյուղերում էր: Դրախտիկում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երեք ծրագիր՝ լուսավորության ցանցի, խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի եւ գազատարի կառուցում: Նոյեմբերի 22-ի դրությամբ ավարտված են բոլոր աշխատանքները, շահագործվում են լուսավորության եւ խմելու ջրատարի ցանցերը, իսկ գազը տնտեսություններին կմատակարարվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում:Ընդհանուր առմամբ Դրախտիկում սուբվենցիոն ծրագրերի վրա ներդրվել է շուրջ 42 միլիոն դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը:Դրախտիկում մարզպետը զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Աղբերքում Գնել Սանոսյանն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացավ շենքային պայմաններին, ուսումնական պարապմունքների ընթացքին:Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը...

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակ համայնքում  ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 22.11.2019

Աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ճամբարակ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այստեղ, այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվել է սուբվենցիոն 17 ծրագիր, որոնց մի մասն ավարտված է, մի մասը գտնվում է ընթացքի մեջ կամ ավարտական փուլում: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 256 միլիոն դրամ, որից Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը կազմել է 93 միլիոն դրամ: «Նոյեմբերի 21-ի դրությամբ ավարտական փուլում են գտնվում ճանապարհների, մայթերի եւ մեկ հրապարակի ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են գտնվում խմելու ջրատարների և մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները Վահան, Գետիկ, Թթուջուր, Այգուտ, Դպրաբակ, Կալավան, Անտառամեջ համայնքներում: Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն բոլոր ծրագրերը»,-ներկայացրեց Ճամբարակի համայնքի ղեկավարի տեղակալը: Սուբվենցիոն ծրագրերի դիտարկումից հետո մարզպետն այցելեց Ճամբարակի առողջության կենտրոն՝ տնօրենի եւ բուժանձնակազմի հետ քննարկելով աշխատանքային ընթացիկ հարցեր: Այցի ավարտին...

Գեղարքունիքի մարզպետը ստորագրեց համագործակցության նոր հուշագիր

Գեղարքունիքի մարզպետը ստորագրեց համագործակցության նոր հուշագիր 22.11.2019

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամ» ԲԲԸ-ի տնօրեն Սերգեյ Ավանեսովը համատեղ ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ստրատեգիայի իրականացման պայմանների բարելավմանն ուղղված գործունեության կոորդինացման, Գեղարքունիքի մարզի տնտեսական պոտենցիալի և ներդրումային գրավչության աճին աջակցելու, մարզում գործարարության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Կողմերի միջև կայանալիք համագործակցությունը կնպաստի մարզի գրավչության մեծացմանը, որպես զբոսաշրջային ուղղություն օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ինչպես նաև նպաստավոր միջավայր կստեղծի մարզում պոտենցիալ ներդրողների ներգրավման համար: «Այն կնպաստի նաև ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, բազալտե մանրաթելերի և դրանց հիմքի վրա կոմպոզիտային նյութեր արտադրող գործարանի կառուցմանը, տեխնոպարկի ստեղծմանը, Չինաստանի տարածքում Հայաստանի առևտրային տան բացմանը, որում կներկայացվեն Գեղարքունիքի մարզում արտադրված ապրանքատեսակները...

Մեծ թեյախմություն «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում

Մեծ թեյախմություն «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում 22.11.2019

Նոյեմբերի 21-ին Հայաստանում առաջին անգամ նշվել է Սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը: Այդ օրը Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում, թեյի սիրահարների մասնակցությամբ, անցկացվել է ամենամեծ թեյախմությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես նշել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության նախագահ Գոհար Մնացականյանը, այդ օրը իրենք առաջարկել են համատեղել օգտակարն ու հաճելին: « Թեյախմությանը ձեր մասնակցությամբ կնպաստեք մեր երկրում սոցիալական խնդիրների լուծման այլընտրանքային մեխանիզմներ առաջարկող, ստեղծագործ ու բարի բիզնեսի տարածմանն ու զարգացմանը: Առաջարկում ենք գնել թեյախմության բաժակը, որից հետո յուրաքանչյուրի վճարած խորհրդանշական գումարն ուղղվելու է 2020թ. մարտ ամսին կայանալիք ՍՁ գաղափարների մրցույթի կազմակերպմանը»,- նշել է Գոհար Մնացականյանը: Ներկաներին ողջունել ու օրվա առիթով շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր մարզը ոչ միայն սոցիալական ձեռնարկությունների քանակով է առաջատար, այլ նաեւ՝ որակական...

Գեղարքունիքի մարզպետը Մեծ Մասրիկում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետը Մեծ Մասրիկում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները 21.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մեծ Մասրիկ համայնք՝ ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Սուբվենցիոն առաջին ծրագրով սեպտեմբերի 9-ից մեկնարկել եւ նոյեմբերի 10-ի դրությամբ ավարտվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Հիմնանորոգվել են գյուղի գերեզմանոց եւ տարրական դպրոց տանող ճանապարհները՝ 1,5 կիլոմետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 82 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղում կառուցվում է մշակույթի տան նոր շենք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի վերջին: Գնել Սանոսյանը եղավ կառուցվող մշակույթի տան շենքի շինհրապարակում, զրուցեց...

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց   ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հաղթող թիմերին

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հաղթող թիմերին 21.11.2019

2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտներ (թիմերի կազմը յուրաքանչյուր դասարանից 2 տղա և 2 աղջիկ) : Գեղարքունիքի մարզը ներկայացնում էին Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ ( Գագիկ Հակոբյան, Արեն Բաղդասարյան, Ռոզա Գալստյան, Անի Սարգսյան), Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 5-րդ (Միշա Ղարիբյան, Խաչիկ Իսրաելյան, Սյուզաննա Մկրտչյան, Դիանա Գափոյան) և Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ ( Դավիթ Ներկարյան, Դավիթ Ավետիսյան, Պայծառ Ավետիսյան, Նարե Հարությունյան) դասարանների աշակերտները: Երկօրյա պայքարից հետո թիմային հաշվարկով հաղթողի կոչմանն արժանացավ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Հակոբ Ջիվանյան՝ Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10