Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին

03.03.2022

Կենսաթոշակի անցնելու և մանկավարժության բնագավառում ունեցած երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանին, Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սարգսյանին և Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրի Վարդանյանին: Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց` իրենց ղեկավարած կրթօջախներում կատարած արդյունավետ գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած նկատելի ավանդի համար:
«Շնորհակալ եմ, որ կարողացաք նաև այնպիսի հայրենասեր սերունդ կրթել ու դաստիարակել, ովքեր անձնվիրաբար իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Ես համոզված եմ, որ դուք կշարունակեք մանկավարժական ձեր գործունեությունը և տարիների մասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցեք երիտասարդ սերունդներին»,- նշեց մարզպետը:
Դպրոցների տնօրեններն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ նման ավանդույթ ձևավորելու և իրենց աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։
«Շնորհակալ ենք նման վերաբերմունքի և ուշադրության համար: Մենք դրական լիցքերով և բարձր տրամադրությամբ ենք անցնում կենսաթոշակի, իսկ այս հանդիպումը մեզ պարտավորեցնում է՝ լինել մեր կոլեկտիվի կողքին և հարկ եղած դեպքում աջակցել նրանց»,- նշեցին տնօրենները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43