Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ծաղկունք» հյուրատանը կայացավ  «Լավաշի միջազգային օր» միջոցառման կազմակերպական աշխատանքներին նվիրված հերթական քննարկումը

«Ծաղկունք» հյուրատանը կայացավ «Լավաշի միջազգային օր» միջոցառման կազմակերպական աշխատանքներին նվիրված հերթական քննարկումը 01.02.2020

Հունվարի 31-ին Ծաղկունք համայնքի համանուն հյուրատանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը եւ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը համատեղ քննարկեցին 2020 թվականի օգոստոսին Ծաղկունքում անցկացվելիք «Լավաշի միջազգային օր» միջոցառման կազմակերպչական աշխատանքերի հետ կապված հարցեր: Նախաձեռնող կողմի ներկայացմամբ՝ միջոցառման ծրագիրը գրեթե ավարտական փուլում է: Միջոցառմանը մասնակցելու հայտ կներկայացնեն արտասահմանյան ու տեղական կազմակերպություններ, մշակութային գործիչներ, զբոսաշրջիկներ, հյուրեր: Մինչ միջոցառման մեկնարկը անհրաժեշտ է համատեղ իրականացնել որոշակի նախապատրաստական աշխատանքներ: «Բավականին հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագիր է կազմվել, որտեղ իրենց մասնակցությունը կունենան տարբեր երկրների հացթուխները՝ ներկայացնելով իրենց երկրների հացաթխման մշակույթը: Միջոցառումը կանցնի երաժշտական ու պարային հայտնի խմբերի համերգներով, կինոդիտումներով, թատերական խմբերի ներկայացումներով, ցուցահանդեսներով, այլ ձեռնարկներով:

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին  սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների հետ կապված խնդիրներ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների հետ կապված խնդիրներ 31.01.2020

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպմանը քննության առնվեցին մարզում սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների եւ չափորոշիչների հետ կապված խնդիրներ: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական մարմնի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Արշակ Էլիզբարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչներ: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացվեց, մարզում սպանդանոցների կառուցման եւ շահագործման չափորոշիչներին ծանոթանալու նպատակով մարզպետարան ու տեսչական մարմին են դիմել երեսուն ֆիզիկական անձինք, որոնց օնլայն կամ փաստաթղթային կարգով տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն: Բացի այդ, սննդի անվտանգության տեսչական մարմնի եւ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից կատարվել է որոշակի ուսումնասիրություն՝ դիմող անձանց ունեցած համապատասխան միջոցների, հնարավորությունների, հավանական ներդրումների եւ այլ հարցերի շուրջ: Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ այս հրատապ հարցի կարգավորումը պահանջում է կշռադատված մոտեցում, մանրակրկիտ եւ բազմակողմանի վերլուծություն

Գեղարքունիքի մարզպետարանը եւ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կընդլայնեն համագործակցությունը

Գեղարքունիքի մարզպետարանը եւ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կընդլայնեն համագործակցությունը 31.01.2020

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանին: Կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մարզի ուսումնական հաստատություններում ավելի խորացնելու նպատակով: «Մեր բանակին շատ են անհրաժեշտ բանիմաց, հարուստ գիտելիքներով զինված սպաներ: Մենք այսօր ունենք լավագույն պայմանները եւ դասախոսական կազմը՝ մեր ապագա սպաներին ու հրամանատարներին կրթելու մասնագիտորեն և ռազմահայրենասիրական ոգով: Մեր պետությունը զինվորականի մասնագիտությունն ընտրած հայրենիքի ապագա պաշտպաններին ապահովում է աշխատանքով, բնակարանով, տրամադրում արտոնյալ պայմաններ: Մենք համատեղ պետք է բացատրական աշխատանք տանենք աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների շրջանում, որպեսզի մեր վաղվա սպաները սիրով ու հաստատակամորեն ընտրեն իրենց մասնագիտությունը: Մենք պատրաստ ենք ռազմական համալսարանում ընդունել աշակերտների, որպեսզի նրանք տեղում ծանոթանան պայմաններին, ճիշտ որոշում կայացնեն մասնագիտություն ընտրելու հարցում: Մեզ մոտ սովորում ու մասնագիտանում են նաեւ աղջիկներ, որոնց ուսման համար եւս ապահովված են բոլոր պայմանները»

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 30.01.2020

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները և մարզպետի հրավերով՝ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը: Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի ավարտական փուլին, զորակոչային տարիքի երիտասարդներին կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելու, բժշկական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցվեց, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան, գտնվում է ավարտական փուլում և արդյունքների մասին կզեկուցվի ամփոփումից հետո: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժովի քարտուղարի ներկայացմամբ՝ տարկետման իրավունք ստանալու համար Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն

  Անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն

Անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն 30.01.2020

Գավառ քաղաքի մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի 2020 թվականի մարզային առաջնությունը՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, վոլեյբոլի մարզային առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել Գավառ, Ճամբարակ, Գեղարքունիք եւ Նորատուս համայնքները: Մրցումների վերջնական արդյունքում առաջին տեղը գրավեց Գավառ համայնքի հավաքական թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գեղարքունիք եւ Նորատուս համայնքների հավաքականները: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հավաստագրերով եւ հուշամեդալներով, իսկ Գավառ համայնքի հավաքական թիմը պարգեւատրվեց նաեւ գավաթով: Մրցումների ավարտից հետո ձեւավորվեց մարզի վոլեյբոլի հավաքական թիմը, որը կմասնակցի Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի տղամարդկանց 2020 թվականի առաջնությանը:

Մարտունու բժշկական կենտրոնում բացվեց հեմոդիալիզի բաժանմունք

Մարտունու բժշկական կենտրոնում բացվեց հեմոդիալիզի բաժանմունք 29.01.2020

Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց հեմոդիալիզի բաժանմունքը՝ ընդունելով առողջական համապատասխան խնդիրներով դիմած քաղաքացիներին: Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Հովակիմ Պողոսայանը, աշխատակազմի անդամներ, Մարտունու բժշկական կենտրոնի բուժաշխատողներ: Բաժանմունքի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանին: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին նորաբաց բաժանմունքում այդ պահին սպասարկվող հիվանդների հետ: Վերջիններս, իրենց շնորհակալությունը հայտնելով ՀՀ կառավարությանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրինությանը, հավաստեցին, որ իրենց համար հույժ կարեւոր քայլ է արվել, քանի որ նկատելիորեն հեշտացել են բուժման պայմանները, եւ իրենք ստիպված չեն լինի հեմոդիալիզ ստանալու համար երկար ճանապարհ կտրել: Ինչպես նշեց նախարար Արսեն Թորոսյանը, բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, ՀՀ Առողջապահության նախարարի՝ Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ եւ ՀՀ կառավարության համաձայնությամբ: «Այն ծրագրով նախատեսված էր այս բաժանմունքը ստեղծել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03